Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ Պուտին
Քաղաքականություն

Այս փնթին իր համար կենդանի վահան էր դարձրել երեխաներին. Սաղաթելյան

«Ինձ խիստ զայրացրել է երեխաներին Նիկոլի հավաքին տանելու փաստը։ Այս փնթին իր համար կենդանի վահան էր դարձրել երեխաներին, որպեսզի եթե որևէ մեկն արդարացիորեն ուզենար, օրինակ, մոտենալ ու թքել դավաճանի երեսին, կամ հավկիթ նետեր իր ուղղությամբ, կաշկանդվեր երեխաների ներկայությունից։  Ասեմ ավելին, շատ լավ ճանաչելով նրա ստոր էությունը, չեմ զարմանա, եթե հենց ինքը որևէ պրովոկացիա բեմականացնի և, շահարկելով երեխաների ներկայությունը, փորձի դրանից PR-ի առիթ դարձնել՝ անգամ այդտեղ տարված երեխաների անվտանգության գնով»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը՝ անդրադառնալով շաբաթ օրն Արագածոտնում Փաշինյանի հավաքին մի քանի տասնյակ երեխաների մասնակցության փաստին։

-Պարոն Սաղաթելյան, Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ նշանակեց։ Դուք հայտարարել եք քաղաքականություն մտնելու մասին, մասնակցելո՞ւ եք այդ ընտրություններին։

-Նախ՝ արտահերթ ընտրություն ֆեյսբուքյան ստատուսով չի հայտարարվում, կա համապատասխան իրավական ընթացակարգ և Նիկոլ Փաշինյանը չունի ընտրություն հայտարարելու լիազորություն, դա հանրապետության նախագահի գործառույթն է։ Եվ երբ պաշտոնապես կնշանակվեն ընտրություններ, այդ ժամանակ կխոսենք։ Ես խիստ կասկածում եմ, որ ընտրությունները կայանալու են, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող սուտասանն իր ո՞ր խոստումն է կատարել, որ դա կատարի։ Հետևաբար, անիմաստ եմ համարում ժամանակից առաջ ընկնելը։

-Բայց Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, սկսել է քարոզարշավը։ Օրինակ՝  շաբաթ օրը Արագածոտնի մարզում էր։

-Անցյալ տարի այս ժամանակ էլ սահմանադրական հանրաքվեի օր էր նշանակել և քարշ էր գալիս մարզերում, կայացա՞վ այդ հանրաքվեն։ Իհարկե՝ ոչ։ Հետևաբար, կրկնում եմ, վստահ չեմ, որ ընտրությունները կայանալու են։

Ինչ վերաբերում է քարոզարշավ կոչվածին։ Դուք քարոզարշա՞վ եք համարում մանկահասակ երեխաներին իրար գլուխ հավաքելն ու հիմարություններ դուրս տալը։ Դա քարոզարշավ չէր, դա սեփական կաշին փրկելու համար ամեն ինչի պատրաստ տականքի հերթական կապիկությունն էր։ Ինձ խիստ զայրացրել է երեխաներին Նիկոլի հավաքին տանելու փաստը։ Այս փնթին իր համար կենդանի վահան էր դարձրել երեխաներին, որպեսզի եթե որևէ մեկն արդարացիորեն ուզենար, օրինակ, մոտենալ ու թքել դավաճանի երեսին, կամ հավկիթ նետեր իր ուղղությամբ, կաշկանդվեր երեխաների ներկայությունից։

Ասեմ ավելին, շատ լավ ճանաչելով նրա ստոր էությունը, չեմ զարմանա, եթե հենց ինքը որևէ պրովոկացիա բեմականացնի և շահարկելով երեխաների ներկայությունը փորձի դրանից PR-ի առիթ դարձնել՝ անգամ այդտեղ գտնվող երեխաների անվտանգության գնով։ Այլևս փաստ է, որ Նիկոլն ամեն ինչի պատրաստ է սեփական կաշին փրկելու համար և ոչնչի առջև կանգ չի առնելու րոպե ավել վարչապետի աթոռին նստելու համար։ Տասնյակ միջազգային կոնվենցիաներ, ներպետական կարգավորումներ կան, որոնք արգելում են երեխաների ներգրավումը քաղաքական միջոցառումներում և նա գիտի, որ իրավունք չունի մանկահասակ երեխաներին օգտագործել իր կեղտոտ խաղերում։

-Գուցե ծնողները դեմ չեն եղել, կամ դպրոցի տնօրենն է ցանկացել հաճոյանալ վարչապետին։

-Նման տնօրենի ականջից պետք է բռնել ու դուրս շպրտել կրթական համակարգից, որովհետև քիչ չի ինքն է ներգրավվում քաղաքական պրոցեսում, նաև իրեն վստահված երեխաների է ներքաշում։ Անկեղծ ասած, չեմ կարծում, թե կա որևէ դպրոցի տնօրեն կամ մանկավարժ, որը ցանկանա հաճոյանել այդ տխմարին։ Չեմ բացառում, որ մարզային իշխանությունների կողմից է եղել հարկադրանք, որը կրկնակի հանցանք է։

Իսկ ծնողների մասով խիստ կասկածում եմ, որ բանական մարդը թույլ կտա, որ իր երեխան գտնվի մի վայրում, որտեղ հարյուրավոր զինված թիկնապահների ու սնայպերների ներկայությունն արդեն իսկ փաստում է վտանգի առկայությունը։

Եթե, այնուամենայնիվ, կան այդպիսի ծնողներ, որպես մանկավարժ, խնդրում եմ նրանց թույլ չտալ, որ օգտագործեն իրենց երեխաներին։ Կյանքը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը չունի որևէ սրբություն և ինքը պատրաստ է ամեն ինչի՝ ուրիշի երեխաների կյանքի գնով։ Ուստի, ևս մեկ անգամ խնդրում և հորդորում եմ՝ հեռու պահեք ձեր երեխաներին այդ տականքից, մի վտանգեք նրանց և մի դարձրեք գործիք նրա ձեռքում։

Աղբյուր` Փաստինֆո