Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ Պուտին
Քաղաքականություն

Ալիևի պահանջը Լավրովի ներկայությամբ՝ հայ գերիների վերադարձի դիմաց

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 2-ին, ԱՊՀ անդամ պետությունների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հավաքի շրջանակներում, կհանդիպի իր հայ և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Անդրադառնալով ԱՊՀ արտգործնախարարների հավաքի օրակարգին՝ Զախարովան նշել է, որ դիվանագետները քննարկելու են բոլոր հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդիրները։ «Ի թիվս այլ հնարավոր հանդիպումների ԱՊՀ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում, նախատեսվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի շփումն Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ», - ասել է նա:

Իր հերթին Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կարծում է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը գերիների վերադարձի թեման կքննարկվի...

Գերիների ու, առհասարակ, պահվող անձանց վերադարձի հարցն առաջնահերթություններից մեկն է այդ թվում Ռուսաստանի, ՌԴ ղեկավարության ու մեր խաղաղապահ անձնակազմի աշխատանքի առումով, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Սա հեշտ լուծվող հարց չէ, բայց աշխատանքները տարվում են և այս ուղղությամբ գրանցվում են որոշակի հաջողություններ», - ասաց դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ ապրիլի 2-ին կայանալիք հանդիպմանը հնարավո՞ր է գերիների վերադարձի հարցում ինչ-որ տեղաշարժ լինի։
«Համոզված եմ, որ հետագայում ևս կարվի ամեն բան, որպեսզի այս հարցն իսկապես լուծվի ու լուծվի հնարավորինս շուտ։ Մեր դիրքորոշումը դուք գիտեք, ու, իհարկե, ավելի տրամաբանական մոտեցում է բոլորը բոլորի դիմաց փոխանակումը։ Արվում է ամեն հնարավորը, և կարծում եմ՝ այո, հանդիպումների ընթացքում այս թեման ևս կքննարկվի», - ասել է Կոպիրկինը։

Նշենք, որ երեկ Երևանում հանդիպեցին Հայաստանի արտգործնախարարն ու Արցախի նախագահը, որոնք ևս խոսել են գերիների վերադարձի համար ձեռնարկվող քայլերի մասին:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն հանդիպմանը խոսել են Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերից: Նախագահի աշխատակազմից փոխանցում են, որ նրանք կարևորել են տեղում միջազգային մասնագիտացված կառույցների անխոչընդոտ ներգրավվածությունը:

Հրատապ հասցեագրում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում Արայիկ Հարությունյանը և Արա Այվազյանը մտքեր են փոխանակել հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ՝ անընդունելի գնահատելով Ադրբեջանի կողմից այդ խնդրի անհարկի քաղաքականացումը: Ընդգծվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական քաղաքական լուծման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։ Այդ առնչությամբ շեշտվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքների ճանաչման անկյունաքարային դերը հակամարտության արդարացի լուծման համատեքստում:

Հայ ռազմագերիների, պահվող անձանց, իսկ ավելի ճիշտ ալիևյան ռեժիմի կողմից պատանդ պահվող հայերի նկատմամբ, պատերազմի ավարտից շուտով 5 ամիս անց, ցուցաբերվում է հանցագործություն: Ստորագրվել է փաստաթուղթ, որն Ադրբեջանն ուղղակի չի իրականացնում: Հայ ռազմագերիներին Բաքուն հայտարարել է ահաբեկիչ ու հարցը փակել:

Բայց բոլորի համար պարզ է, որ այս հարցը դառնալու է սակարկությունների թեմա՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի հետ բանակցություններում, ու որքան էլ արևմտյան կառույցները պահանջեց Բաքվից վերադարձնել ռազմագերիներին, Ալիևն իր հաշվարկներն ունի:

Լավրովի հետ հանդիպումն իհարկե, կարող է տեղաշարժ արձանագրել: Ռուսական կողմը Հայաստան-Ադրբեջան համաձայնության, այսպես ասած՝ երաշխավոր է, և նրա շահերից ամենևին էլ չի բխում եռակողմ հայտարարության կետերից մեկի չկատարումը: Ի վերջո, դա ռուսական «իմիջի» հարց է նաև:

Ապրիլի 2-ից հետո կերևա, թե ինչ տրամադրություններ են առկա ադրբեջանական կողմի մոտ: Կամ, այսպես ասած՝ ինչ է Ալիևն այս անգամ պահանջելու հայկական կողմից՝ հայ ռազմագերիների վերադարձի դիմաց:

Մետաքսյա Շալունց

Ավելին