Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ Պուտին
Քաղաքականություն

Փաշինյանին մնում է հրապարակային ներողություն խնդրել Մարտի 1-ի գործով մեղադրյալ նշանակվածներից. Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Էլինար Վարդանյանի հոդվածը՝ Սահմանադրական դատարանի այսօրվա որոշման մասին, որով հակասահմանադրական էր ճանաչվել ՔՕ 300.1 հոդվածը:

«Երկուսուկես տարի առաջ ամեն ինչ սկսվեց «… մարտի 1-ի գործն արդեն իսկ բացահայտված է» հայտարարությամբ, և քրեական օրենսգրքի խիստ վիճահարույց, անհեթեթ հոդվածը դարձավ ծանրագույն մեղադրանքի հիմք։

Այն դարձավ այսօրվա իշխանությունների տոտալ քարոզչության առարկան, նրանց այցեքարտը։ Վերջին երկուսուկես տարին մեր կյանք մտած այս գործին հարմարեցվում էր ամեն ինչ։ Դատական համակարգը վերադասավորվում էր այնպես, որ այս գործով կայացվեն միայն Փաշինյանին ձեռնտու որոշումներ, դրա համար շրջափակվում էին դատարանները, քրեական և կարգապահական հետապնդման էին ենթարկվում սկզբունքային դատավորները։ Հանուն այս գործի սկսվեց արշավ Սահմանադրական Դատարանի դեմ։

Բայց մի բան Փաշինյանը հաստատ չէր հաշվարկել. քրեական օրենսգրքի այս հոդվածն այնքան անհեթեթ էր, այնքան հակասահմանադրական, որ նույնիսկ իր կամքով և իր համար փոփոխված Սահմանադրական Դատարանն անկարող էր այն չճանաչել հակասահմանադրական։

Ակնհայտ էր, որ ՀՔԾ-ի և դատախազության որոշումը՝ մեղադրանք առաջադրել սահմանադրական կարգի տապալման համար, ի սկզբանե քաղաքական որոշում էր և դատապարտված էր ձախողման։ Ամենակարևորը, սակայն, թե ինչ համառությամբ և համոզմունքով էին նրանք փորձում հակադարձել հոդվածի համաչափությանը և որոշակիությանը վերաբերող դիտարկումներին։ Նույն էնտուզիազմով և դեմքի լուրջ արտահայտությամբ ոմանք պնդում էին, թե Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքներն ամենևին հոդվածի հակասահմանադրականության մասին չեն։

Սա Ռ. Քոչարյանի հաղթանակը չէ։ Այսօր վերջապես հաղթեց իրավունքը։ Այսօր հաղթեցին բոլոր այն իրավաբանները, որոնք երեք տարի շարունակ փորձում էին քաղաքական և իրավական բեսպրեդելի պայմաններում ապացուցել ակնհայտը։ Այսօր հաղթեց ՍԴ-ը։ Այսօր հաղթեց հասարակությունը։

Առաջիկայում սպասվող պատասխանատվության մասին պետք է անհանգստանան ՀՔԾ պետը, դատախազները, որոշ դատավորներ։ Ամաչեն՝ Հ1-ը, «Ազատությունը»։
Կա հստակ կանոն. չի կարելի խաբել հանրությանը։ Որքան էլ որ դա սկզբում շատերի համար ականջահաճո լինի, մի պահից այդ մեխանիզմը սկսում է աշխատել քո դեմ։ Եվ կարևոր չէ՝ դա քաղաքական, թե իրավական խաբեություն է։

Իսկ մինչ պատասխանատվությունը՝ ՀՔԾ-ին, դատախազությանը և անձամբ Փաշինյանին մնում է հրապարակային ներողություն խնդրել Մարտի 1-ի գործով մեղադրյալ նշանակվածներից և հանրությունից։ Անկախ նրանից՝ այս գործը քաղաքական ճնշումների արդյո՞ւնք է եղել, թե՞ իրավապահների անգրագիտության, երկու դեպքում էլ ներողությանը պետք է հաջորդի հրաժարականների շքերթը։ ՍԴ-ն փաստեց Փաշինյանի քաղաքական թիմի սնանկությունը։

Հ.Գ.

2018-ին, երբ սկսվեց այս աննախադեպ ապօրինությունը, շատ քչերն ունեցան խիզախություն՝ ասելու, որ սա աննկարագրելի անօրինականություն է, որ սա անձի համար պայքար չէ, այլ՝ պայքար օրինականության և արդարության համար։ Լռում էին իրավապաշտպանները, ամբողջական քաղաքական ուժերը։ Սկզբում հատուկենտ մարդիկ էինք, հետո՝ մի քանի տասնյակ, հիմա՝ հարյուր հազարներ։ Ու այսօր հաղթեց արդարությունը»:

Ավելին