Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է
Ժամանց

Մայրը 1-ամյա փոքրիկին բոլորովին միայնակ է թողնում ու հեռանում. 10 տարի անց վերադառնալով, նա չկարողացավ հավատալ սեփական աչքերին

Ամենահետաքրքիր բլոգը ներկայացնում է՝

Իր մեկամյա փոքրիկին բոլորովին մենակ տանը թողնելուց տասը  տարի անց կինը վերադառնում է ու անսովոր տեսարանի ականտեսը դառնում։ Յարոսլավի բնակիչները երբեք չեն մոռանա այս պատմությունը։

Մի անգամ քաղաքի բնակիչները մանկական բարձր լացի ձայն են լսում։ Սկզբում նրանց թվացել է, թե մի քանի երեխա են բղավում։ Բացի դրանից, լացը մի քանի օր շարունակ չէր կտրվում։ Անցորդները նկատում են, որ տանը, որտեղից երեխայի լաց է լսվում, լույս չի վառվում։ Հարևաններից մեկն ի վերջո որոշում է ոստիկանություն դիմել։

Երբ ոստիկանները մտնում են այդ բնակարան, ցնցվում են իրենց տեսածից․մութ հյուրասենյակում երեխա կար, ու տանը՝ նրա կողքին՝ ոչ մի չափահաս մարդ։ Մեկամյա երեխան տանը բոլորովին մեն-մենակ, պառկած էր կեղտոտ հատակին։ Պարզվում է՝ տան տերերն ամեն ինչ հավաքել-տարել էին, իսկ երեխային թողել տանը մենակ։

Մեկամյա աղջնակին տեղնուտեղը հիվանդանոց են հասցնում։ Բժիշկներն արձանագրում  են ազդրի կոտրվածք և ուժեղ հյուծվածություն։ Մասնագետների գնահատմամբ երեխան առնվազն մեկ շաբաթ տանը մենակ է մնացել։

Պարզվել է, որ փոքրիկը Լիզա Վերբիցկայանա է։ Ոստիկանությունը փնտրել է նրա ծնողներին, բայց ապարդյուն։ Նրանք անհետացել էին քաղաքից։ Հիվանդանոցից հետո աղջկան պետք է հանձնեին մանկատուն, որտեղ ստիպված կլիներ մնալ այնքան ժամանակ, մինչև մեկնումեկը կցանկանար նրան որդեգրել։

Ծանոթացեք՝ Իննա Նիկա

Երբ փոքրիկին տեղափոխում են հիվանդանոց, Իննան գնում է նույն հիվանդանոց՝ որդուն այցելելու։ Նա լսում է Լիզայի լացի ձայնն ու փորձում հանգստացնել նրան ու շուտով իմանում փոքրիկին բաժին ընկած ճակատագրի մասին։ Իննան որդուն այցելելիս աղջնակի համար տակդիրներ ու խաղալիքներ է տանում։

Կինը երկու երեխա ուներ և երբեք չէր մտածել ուրիշի երեխայի որդեգրելու մասին։ Բայց այն օրը, երբ երեխային դուրս են գրում, Իննան ասում է՝ այնքան է կապվել նրան, որ չի կարող այլևս առանց նրա ապրել։ «Բժիշկներին հարցրի՝ որտե՞ղ կարող եմ Լիզային գտնել ու անմիջապես գնացի նրա հետևից»։

Մի քանի ամիս անց՝ փաստաթղթերի հետ կապված բոլոր հարցերը լուծելուց հետո, Իննան երեխային տանում է իր տուն։ Երբ աղջնակը դեռ 2 տարեկան էր, չէր կարողանում կարգին սնվել ու վախենում էր բարձր ձայներից։ Մեկ տարի անց Լիզան դեռ չէր կարողանում լավ քայլել։ Իննան որոշում է երեխային պարի տալ՝ հուսալով, որ երաժշտությունը կօգնի աղջկան հաղթահարել դժվարությունները, նրան կոգեշնչի ու կնպաստի նրա ֆիզիկական զարգացմանը։

Պարի դասերն իսկապես լավ են անդրադառնում երեխայի վրա։ Պարի, ինչպես նաև Իննայի անսահման սիրո ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ Լիզան անչափ ուրախ երեխա է դառնում։ Երբ գալիս է երեխային դպրոց ուղարկելու ժամանակը, ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ հենց այս աղջկան էին ծնողները տարիներ առաջ բառի բուն իմաստով թողել բախտի քմահաճույքին։

Լիզան արտաքինով տարբերվում էր մյուս երեխաներից և իր հանդեպ ուշադրություն է գրավում։ Երեխաներից ոմանք նրան ծաղրում էին՝ «գնչու» կամ «շոկոլադ» անվանելով։ Բայց Լիզան շատ պայծառ երեխա էր, ու շուտով նրան բոլորը սիրում են։ «Նա չէր ամաչում իր ճակատագրի համար,-պատմում է Իննան։ — Երբ Լիզան դեռ փոքր էր, ես նրան սովորեցրել էի, որ եթե որևէ մեկը հետաքրքրությամբ նայի իրեն, թող սրտին մոտ չընդունի»։

Միևնույն ժամանակ Լիզան արդեն 12 տարեկան հասակում բազմաթիվ մրցույթների հաղթող է դառնում։ Նա շատ տաղանդավոր երեխա է ու մի գեղեցիկ օր նրան հրավիրում են մոդելի աշխատանքի։

Շուտով Լիզան ևս մի մրցույթում առաջին տեղն է գրավում և արժանանում «Երկրի ամենագեղեցիկ աղջնակ» տիտղոսին։ Եվ այդ ժամանակ անսպասելիորեն հայտնվում է նրա կենսաբանական մայրը, որը նրան 11 տարի առաջ թողել էր տանը միայնակ՝ մատնելով սովամահության։ Նա գտնում է Լիզային ու սկսում հայտարարել, որ ինքը, որպես կենսաբանական մայր, իրավունքներ ունի աղջկա նկատմամբ և ցանկանում է տեսակցել նրա հետ։ Կենսաբանական մորը, բնականաբար մերժում են, ու նա նույնիսկ չի կարողանում կապակցված բացատրություն տալ՝ ինչու էր 11 տարի առաջ երեխային միայնակ թողել տանն ու անհետացել։ Նրան զրկում են երեխայի հանդեպ ամեն տեսակի իրավունքից։

Լիզան ինքը կորոշի՝ արդյոք երբևէ կկամենա՞ տեսնել իր կենսաբանական մորը, թե՞ոչ։

Այս տեսանյութը Լիզայի զարմանալի (առավել մանրամասն) պատմության մասին է, աղջնակի, որն այդքան փոքրիկ հասակում ճաշակել է դառնություն ու անցել կյանքի դժվարին ճանապարհով և ի վերջո հիանալի մարդ դարձել։

Այս երեխային հենց սերն է փրկել։ Անհավատալի է, որ սերը Լիզային փրկեց ծանր ճակատագրի ճիրաններից, ու հիմա նա հաջողությունների է հասնում Իննայի շնորհիվ։ Եվ դա հրաշալի է։