Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց
Քաղաքականություն

Խաչիկ Ասրյանը պնդում է՝ Հայաստանում կրթությունն ու առողջապահությունը պետք է լինեն անվճար

Հայաստանը պետք է փոխի և բարելավի կրթության և առողջապահության ոլորտներում իրականացվող քաղաքականությունը։ Պետության մասնակցությունն այս ոլորտների խնդիրների լուծմանը կարևորվում է այն պատճառով, որ մեր հասարակության շուրջ 70 տոկոսի համար անհասանելի են նշված ոլորտների ծառայությունները։ Նման դեպքերում երկրները պետական բյուջեի ուսերին են վերցնում այդ ոլորտների բոլոր ծախսերը՝ փորձելով զարգացման բեկում մտցնել։ Դասական մոտեցումը դա է պահանջում և աշխարհում նման հաջողված օրինակներ շատ կան։ «Հայաստանում կրթությունն ամբողջությամբ՝ նախադպրոցականից մինչև բարձրագույն, պետք է լինի միայն ու միայն պետության հոգածության ներքո, այսինքն՝ բացառապես անվճար», - նման համոզմունք ունի «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը: Ազգային-պետական գործիչը ընդգծում է, որ Հայաստանում ծնողն այսուհետ չպետք է վաճառի իր կամ իր պապական տունը, որպեսզի այդ գումարով իր երեխային կամ երեխաներին կրթության տա: Հայ սերնդին կրթելը պետք է լինի միա՛յն ազգային-պետական մակարդակով և անվճար: Ինչ վերաբերում է առողջապահությանը, ապա, ըստ Խաչիկ Ասրյանի` Հայաստանում առողջապահությունը պարտադիր պետք է լինի պետության հոգածության ներքո, այսինքն անվճար՝ ներդնելով առողջապահության պետական ապահովագրություն: Խաչիկ Ասրյանը նպատակ է հետապնդում վերջին երեք տարիների ընթացքում փակված բոլոր ծննդատներն ու հիվանդանոցները վերաբացել: «Հայոց Արծիվների» առաջնորդի համոզմամբ՝ Կառավարությունը պետք է ցուցաբերի աննախադեպ աջակցություն՝ Հայաստանում ծնելիության մակարդակի աճը կտրուկ բարձրացնելու համար: Ըստ այդմ՝ յուրաքանչյուր ընտանիքում ծնված 1-ին երեխային միանվագ պետք է հատկացնել 1,5 միլիոն դրամ, 2-րդ երեխային միանվագ՝ 2 միլիոն դրամ, 3-րդ և ավելի երեխային կամ երեխաներից յուրաքանչյուրին միանվագ՝ 3 միլիոն դրամ։ Մինչև 16 տարեկանը, թե 1-ին, թե 2-րդ, թե 3-րդ յուրաքանչյուր երեխային հատկացնել ամսական 50.000 դրամ։ Կրթության և առողջապահության ոլորտներում խնդիրների հաղթահարման, ծնելիության մակարդակի աճը կտրուկ բարձրացնելու վերաբերյալ նման հեղափոխական կոնցեպտ է առաջարկում «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը։ Ինչ խոսք՝ թե տեսականորեն, և, թե գործնականում հնարավոր է կյանքի կոչել ծրագրային այս կարևոր դրույթները, սակայն դա չի կարող լինել այս իշխանությունների օրոք և ձեռամբ, այլ ընտրությունների արդյունքում ձևավորված այնպիսի իշխանության, որի քաղաքականության հիմքը ազգային և քրիստոնեական արժեքներն ու գաղափարներն են։