Արտակարգ. Ֆեյսբուքում իրար վիրավորել են ու տեղի է ունեցել սպանություն (Տեսանյութ)
Մարտի 27-ին Գյումրիում սպանություն էր կատարվել։ Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ երկու օգտատեր ծանոթացել, շփվել էին սոցցանցի միջոցով, քննարկել տարբեր հարցեր, իսկ մի օր էլ տհաճ երկխոսությունը սպանության պատճառ էր դարձել...
Նրանցից մեկը պարզել էր, թե որտեղ է բնակվում մյուս օգտատերը, բնակարանից դուրս էր հրավիրել ու հենց շքամուտքում դանակահարել էր: Այս ամենը պարզվեց հետո, իսկ մինչ այդ, ժամը 16-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում էր ստացվելու, որ Գյումրիի Երևանյան խճուղու շենքերից մեկում՝ աստիճանների վրա, հայտնաբերվել է տղամարդու դի՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը ճշտեց մահացածի ինքնությունը՝ նույն շենքի 25-ամյա բնակիչ էր։ Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ինչպես և նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվեց, որ հանցագործությունը կատարել է Երևան քաղաքի 17-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա մարտի 29-ին ներկայացավ ոստիկանության Կումայրիի բաժին և խոստովանեց կատարածը։
17-ամյա երիտասարդը ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից