Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց
Քաղաքականություն

Դադարեցնել համայնքների խոշորացումը, զրոյացնել գյուղատնտեսական բոլոր վարկերը. Խաչիկ Ասրյանի բանաձևը

Երբ սկսվեց համայնքների խոշորացման գործընթացը, ի սկզբան պարզ էր մի բան, որ հայկական իրականությունում այն արդյունավետ չի աշխատելու։ Պատճառները ակներև էին՝ կոմունիկացիաներ, կառավարման անարդյունավետություն, ֆինանսական ոչ բավարար միջոցներ և այլն։ Իհարկե, ծրագիրը ներդրվեց, բայց այսօր հետհայացքով կարող ենք արձանագրել, որ այն արդյուքները, որոնք ակնկալվում էին, պարզապես չկան։ Ներկա իշխանությունները շարունակեցին նախորդների ներդրած ծրագիրը՝ իհարկե ավելի փնթի ձևով։ Արդյունքում այսօր ունենք ոչ թե զարգացող, այլ հետընթաց ունեցող խոշորացված համայնքներ։ Այս խնդրի վերաբերյալ թե ինչ տեսլական ունեն քաղաքական ուժերը հստակ չէ, քանի որ ոչ բոլորն են խոսում դրա մասին։
 
Հստակ դիրքորոշում ունի «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը։ Նա առաջարկում է դադարեցնել Հայաստանի համայնքների խոշորացման ապազգային և արատավոր ծրագիրը՝ վերադառնալով նախկին կառուցվածքին և զարկ տալ գյուղապահպանության ու գյուղատնտեսության զարգացմանը։ Այսինքն, վերականգնել Հայաստանի բոլոր համայնքների նախկին կառուցվածքը՝ հատկապես պահպանելով և կարևորելով գյուղը, գյուղական բոլոր համայնքների դերն ու նշանակությունը գյուղատնտեսության զարգացման գործում, և ամեն օր՝ 24-ժամյա ռեժիմով, Հայաստանում զարգացնել գյուղատնտեսության բոլոր ճյուղերը: Ի դեպ, ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը։ Գործող իշխանությունները փակեցին Գյուղատնտեսության նախարարությունն այն դեպքում, երբ մեր երկիրը գյուղատնտեսության ոլորտում կարող է առաջանցիկ տեմպեր հաղորդել՝ լուծելով պարենային անվտանգության և զբաղվածության խնդիրները։ Այս կոնտեքստում Խաչիկ Ասրյանի մոտեցումն այն է, որ պետք է ընդունել գյուղատնտեսության զարգացման պետական ռազմավարական ծրագիր՝ հիմքում դնելով Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: Պետական գործչի մյուս կարևոր մոտեցումն այն է, որ Մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի գյուղական բոլոր համայնքների ընտանիքների գյուղատնտեսական բոլոր վարկերը պետք է զրոյացնել:
 
Գյուղատնտեսական բոլոր տեսակի վարկերի վճարումը Հայաստանում գործող բանկերին պարտավոր է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ավելին, այս որոշման մեջ նաև հստակ նշել, որ Հայաստանի գյուղական բոլոր համայնքներում բնակվող ընտանիքների կողմից մասնավորի և, կամ պետության առջև կուտակված ոռոգման ջրի և հողի հարկի պարտքերը զրոյացվում են: Թերևս գաղտնիք չէ, որ գյուղացիական տնտեսությունները, ֆերմերները հաճախ են բախվում ֆինանսական խնդիրների հետ։ Մի կողմից եղանակային անբարենպաստ պայմանները, մյուս կողմից մեր երկրի աշխարհագրական դիրքով պայմանավորված արտահանման խնդիրները գյուղատնտեսության ոլորտում աշխատող և գործունեություն ծավալող տնտեսվարողներին կանգնեցնում են անելանելի դրության առջև, հետևաբար պետության հստակ և ծրագրային աջակցությունը կարող է մի նոր սկզբի ամուր հիմք հանդիսանալ։ Ոլորտը պետք է փրկել վերջնական կոլափսի ենթարկվելուց։