Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց
Քաղաքականություն

ԱԺ փոխնախագահն ընդունեց ԱՄՆ դեսպանին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն ապրիլի 2-ին ընդունեց  Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների  արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին: ԱԺ փոխնախագահը շնորհակալություն հայտնեց Հայաստանում եւ Արցախում ԱՄՆ օժանդակությամբ  իրականացված բազմաթիվ ծրագրերի համար:

Нет описания.

«Հայաստանի համար չափազանց պատասխանատու ժամանակաշրջան է՝ լի փորձություններով: Մեզ համար կարեւոր է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԱՄՆ-ի հավասարակշռված մոտեցումը, քանի որ գերտերությունների ջանքերի շնորհիվ է հնարավոր հասնել կայուն խաղաղության եւ հարցերի լուծման»,-նշեց  Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով հետպատերազմական շրջանի ցավալի իրողություններին:  Փոխնախագահը  նկատեց, որ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմամշակութային նշանակություն ունեցող հուշարձաններ, եկեղեցիներ ու խաչքարեր: «Նրանք մերժողական քաղաքականություն են վարում եւ անտեսում ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ նման կարեւորագույն արժեքների  պահպանությանն ուղղված բարձր առաքելությունը»,-նկատեց նա:Нет описания.

Нет описания.

Էնֆիաջյանը նաեւ տեղեկացրեց, որ Ադրբեջանն անտեսում է գերիների եւ ռազմագերիների փոխանակման հարցում ձեռք բերված «բոլորը բոլորի դիմաց»  եռակողմ հայտարարությամբ ամրագրված սկզբունքը:  Դեսպան Լին Թրեյսին նշեց, որ իրենք ադրբեջանական իշխանությունների հետ այս ուղղությամբ  աշխատանքներ են տանում`  հորդորելով հնարավորինս շուտ վերադարձնել պահվող անձանց: Ըստ նրա` եղել են նաեւ որոշակի արձագանքներ. մասնավորապես, Կարմիր խաչ միջազգային կազմակերպության ներկայացուցիչները  կարողացել են տեսակցել Հադրութից գերեվարված զինծառայողներին:  Բացի գերիների եւ ռազմագերիների վերադարձի հետ կապված հարցից, ԱՄՆ դեսպանությունը փորձում է աջակցել նաեւ զոհվածների աճյունների նույնականացման հարցում՝ համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ: «Այսպիսի մոտ 100 դեպք կա»,-հստակեցրեց  դեսպանը:  Նա նաեւ իրազեկեց, որ ԱՄՆ-ն հետպատերազմական շրջանում 5 մլն ԱՄՆ դոլարի աջակցության ծրագրեր է իրականացրել  պատերազմից տուժած արցախցիների  համար: