ՊՆ շենքի անվտանգությունը կուժեղացվի. 168.am
Կառավարությունը «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն է կատարել, որպեսզի Պաշտպանության նախարարության վարչական համալիրի պահպանությունը հնարավոր լինի իրականացնել ռազմական ոստիկանության ուժերով։Այս մասին գրում է 168.am-ը:
Մինչև այս որոշման ընդունումը ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի պահպանությունը և անցագրային ռեժիմն իրականացվում էր ԶՈՒ զորամաս հանդիսացող ստորաբաժանման ուժերով և միջոցներով։
Պաշտպանության նախարարությունը, սակայն, հիմա պարզել է, որ վարչական համալիրի անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտություն է ծագել, որ նախարարության վարչական համալիրի պահպանությունն իրականացնեն ռազմական ոստիկանության ուժերով և միջոցներով:
Կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է նախարարության վարչական համալիրի պահպանությունն ու անցագրային ռեժիմն իրականացնող ԶՈՒ զորամասի համապատասխան հաստիքակազմը՝ դրանցում նշանակված զինծառայողներով հանդերձ, ամբողջությամբ փոխադրել ՊՆ ռազմական ոստիկանության համակարգ՝ նրա կառուցվածքում ստեղծելով համապատասխան բաժին:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ