Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց
Քաղաքականություն

«Գործարար կապերի խորհրդի» հայտարարությունը

«Գործարար կապերի խորհուրդ»-ը հայտարարություն է տարածել․
 
Կայացավ Արտակ Թովմասյանի կողմից ձևավորած «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Գործարար կապերի խորհրդի» առաջին հանդիպում-քննարկումը, որին մասնակցեցին գործարարներ և ոլորտը ներկայացնող բարձր որակավորում ունեցող մասնագետներ ու փորձագետներ։
 
Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանում գործարար և ներդրումային միջավայրի բարելավման, օրենսդրական կարգավորման հարցերն ու արտագաղթը ներգաղթով փոխարինելուն միտված ջանքերը։
 
Արտակ Թովմասյանն ու խորհրդի մասնակիցները քննարկման ընթացքում առանձնահատուկ ուշադրության արժանացրին Հայաստանում գործարար համայնքի միասնական ուժերով երկրում առկա սոցիալ-տնտեսական մարտահրավերները, դրանց դիմագրավելու հարցերը տնտեսական հայեցակարգ մշակելու եւ կյանքի կոչելու առաջնահերթությունը:
 
Հանդիպման արդյունքում` ընդունվեց հայտարարություն, ըստ որի՝
 
1. «Գործարար կապերի խորհուրդը» խիստ դատապարտում է հասարակության պառակտմանն ու տարանջատմանն ուղղված բոլոր փորձերը։ Խորհրդի անդամները կոչ են անում անհապաղ վերականգնել հասարակության միաբանությունը, նպաստել հանդուրժողականության և համերաշխության մթնոլորտի ամրապնդմանը։
 
2. Հայաստանի Հանրապետության պետականակերտման գործընթացը ենթադրում է հրատապ միասնական հետևյալ գործողությունների ապահովում, որոնք իր մեջ ներառում են կայուն ներքին և արտաքին մակրոտնտեսական քաղաքականություն, տարածքային համաչափ զարգացում, սոցիալական ռիսկերի էական կրճատում, աղքատության նվազում, ինչպես նաև բնապահպանության, գյուղատնտեսության, ռազմարդյունաբերության, արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգիայի և մի շարք այլ ոլորտների զարգացման պետական աջակցություն:
 
3. Նպաստել օրենսդրության փոփոխմանը` ի նպաստ գործարարի շահերի` տրամադրելով պետական երաշխիքներ, ներդրումային միջավայրի համար ապահովել ներդրող-պետություն գործակցության թափանցիկությունը, սահմանել ընդհանուր և հստակ խաղի կանոններ բոլոր ներդրողների համար:
 
4. Բացառել քաղաքական ճնշումներ ներդրողների վրա` ապահովելով հավասար և թափանցիկ պայմաններ բոլորի համար։ Ապահովել պետության կողմից ներդրումների ուսումնասիրման և մշակման միասնական համակարգ՝ երաշխավորելով ներդրումների և ներդրողների անվտանգությունը։ Հասարակության սպասումներին ընդառաջ` հիմնել երկխոսության կենտրոններ Երևանում, մարզերում և Սփյուռքում, մշակել Հայաստան-Սփյուռք միասնական հայրենիք փոխհարաբերությունների ռազմավարական զարգացման մեխանիզմ:
 
5. Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում առաջնահերթություն տալ ոչ թե 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ փաստաթղթում զետեղված երկաթուղային՝ Երևան-Նախիջևան-Մեղրի-Բաքու երկաթգծի, այլ Նախիջևան-Երևան-Իջևան-Ղազախ երկաթգծի գործարկմանը։ Դա թույլ կտա նվազագույնի հասցնել հարևան երկրների տնտեսական գերակայությունը ՀՀ նկատմամբ։
 
6. Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում չեզոքացնել ռիսկերը` հաշվի առնելով Թուրքիայի տնտեսական հզորություններն ու հեռահար նպատակները, որոնք կարող են դուրս մղել տեղական արտադրողներին ինչպես ներքին շուկայից, այնպես էլ տարածաշրջանային տնտեսական համակարգերից։ Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականության արդյունքում` կարող են առաջանալ Հայաստանի տնտեսական անվտանգային ռիսկեր։
 
7. Շուկայում նկատվում է առաջին անհրաժեշտության տեղական ապրանքների գների կտրուկ աճ: Այս համատեքստում` անհրաժեշտ է, որ կառավարությունը հիմնավորումներ ներկայացնի գների այդօրինակ աճի վերաբերյալ: Այլապես, կարող են հարցեր առաջանալ` արդյո՞ք այս գործընթացները որևէ կերպ փոխկապակցված չեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված ապաշրջափակման գործընթացների հետ։ Կոչ ենք անում պատկան մարմիններին տալ գնաճին նպաստող պատճառահետևանքային կապերի հստակ պարզաբանումներ և պետության կողմից ձեռնարկվող զսպման գործիքակազմին վերաբերող հոդաբաշխ բացատրություն։
 
8. Կոչ ենք անում մինչև ապաշրջափակման գործընթացները առաջ մղելը` առաջին հերթին գնահատել անվտանգությանն առնչվող ռիսկերը և խնդիրները, ստեղծել տեղական արտադրողների պաշտպանության մեխանիզմներ։ Ներդնել արտահանման խթանման նոր գործիքակազմ։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանամերձ հատվածներում ստեղծել բարենպաստ հատուկ պայմաններ ձեռներեցությամբ զբաղվողների համար։ Ենթակառուցվածքները համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին։
 
9. Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ մինչև հստակ պարզաբանումներ չտրվեն տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ռիսկերի գնահատման և կառավարման առնչությամբ` անհրաժեշտ է դադարեցնել ապաշրջափակման գործընթացները և համապատասխան հաշվարկ-հիմնավորումներից հետո միայն վերսկսել աշխատանքները։
 
«Գործարար կապերի խորհուրդը» սույն առաջարկներն ուղղում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ՀՀ կենտրոնական բանկին, ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը, ՀՀ ֆինանսների նախարարությանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ ակնկալելով պատշաճ արձագանք։ «Գործարար կապերի խորհրդի» հանդիպում-քննարկումները կրելու են պարբերական բնույթ։
 
 

Պատրաստ ենք պայքարելու քաղաքական հայացքների պատճառով հետապնդվող մարդկանց համար․ Արտակ Թովմասյան

«Երրորդ ուժը» հանդիպում է նախաձեռնել գործարարների հետ

«Երրորդ ուժը» հավաք-քննարկում է կազմակերպում սպաների և գեներալների համար