Նաիրի Սարգսյան. Կանխատեսումներ և իրականություն
Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը վերջին ժամանակահատվածում հանդես է եկել բազմաթիվ հոդվածներով և վերլուծություններով, որոնցում անդրադարձել է մեր երկրին և ժողովրդին հուզող բազմաթիվ կարևորագույն խնդիրներին և մարտահրավերներին:
Այսպես.
Պետության հարատևման սպառնալիք.
Ըստ տնտեսագետի քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ գնում և ծննդաբերում են օտար երկրներում, որպեսզի երեխաները ստանան այդ երկրի քաղաքացիություն: Տղա երեխաների մի մասն էլ տեղափոխվում է ՌԴ և ստանում է այդ երկրի քաղաքացիություն: Հաշվարկները ցույց են տալիս, որ նման իրավիճակի տևական շարունակման դեպքում, Հայաստանը տաս տարի հետո չի ունենալու բանակ զորակոչվող տղաներ: «Այս դեպքում ի՞նչպես է կազմակերպվելու սահմանամերձ բնակավայրերի պաշտպանությունը»,- ահազանգում է Նաիրի Սարգսյանը։
Տնտեսության զարգացման մոդել.
Նաիրի Սարգսյանը բոլոր տնտեսագետներին, երկրի ապագայով մտահոգ անհատներին հրավիրում է քննարկելու իրենց կողմից ներկայացվող ծրագիրը, ցանկանում է կառուցողական քննարկում կազմակերպել և եթե առկա են բացթողումներ, որոնք չեն ներկայացվել տնտեսական պոտենցյալի հետ կապված թեզերում, ապա իրենք կարող են վերանայել և այդ բացթողումները ևս ներառել այդ ծրագրի մեջ։ Այդ մոդուլները իրենք պատրաստ են տրամադրել բոլոր կառավարություններին, անկախ նրանից թե Հայաստանում ներքաղաքական զարգացումների հետևանքով ով կլինի իշխանության։ Ըստ այդմ՝ ներդրումային միջավայրի բարելավման և երկիրը ներդրումային գրավիչ երկիր ներկայացնելու համար, առաջին հերթին պետք է անվտանգություն, հետո քաղաքական կայունություն և կանխատեսելիություն և առնվազն ճշմարտախոսություն, արդարություն և ազնվություն կառավարության կողմից։
Ներդրումների ներկայի և ապագայի մասին.
«Այսօր ներդրողներ չկան և չեն էլ լինելու, որովհետև նախ և առաջ պետք է հասկանանք, թե ի՞նչ է հետաքրքրում ներդրողին։ Եթե մենք չենք ձևակերպում այդ հարցը, մենք իրավունք էլ չունենք ներդրման մասին խոսելու։ Ներդրողները ցանկանում են նվազագույն ծախսերով առավելագույն արդյունքի ստացում»։ Նաիրի Սարգսյանի համոզմամբ պետք է 24 ժամ, առանց քուն և դադարի, փնտրել, գտնել և բացահայտել Հայաստանի տնտեսական պոտենցիալ ռեսուրսները և դա բիզնես պլան կազմած վիճակով, անվտանգային, քաղաքական և, հարկաբյուջետային կայունություններն ապահովելով ներկայացնել ներդրողներին։ Ի՞նչ պետք է անել: Պետությունը պետք է գործի դնի իր կարգավորիչ ֆունկցիան և կարգավորի այդ դաշտը, ։ Կառավարության գործելաոճը հակառակն է՝ ամեն ինչ արվել է, որ կապիտալը արտահոսի Հայաստանի Հանրապետությունից։
Բիզնեսի արտահոսքի մասին.
Հայաստանում գործող բազում բիզնեսմեններ մտադրություններ ունեն իրենց կապիտալը արտերկիր տեղափոխելու մասին։ Ըստ տնտեսագետի բնակչությունը տրամադրված է արտագաղթի, և նման մտադրություններ ունեն նաև բիզնեսմենները: Այս պարագայում եթե տնտեսության հիմնական երկու խաղացողները լքեն երկիրը այդ դեպքում պետությունը ոչ սպառող կունենա ոչ էլ արտադրող։ Այսինքն ումի՞ց է պետությունը հարկը գանձելու, ո՞ւմ հետ է հարաբերվելու, ո՞ւմ նպատակներն է իրականացնելու: Եզրակացությունը մեկն է՝ խելքի չգալու և գործուն քայլեր չձեռնարկելու դեպքում և բնակչությունը կարտագաղթի և բիզնեսները կտեղափոխվեն այլ երկրներ:
Սպասվող արտահերթ ընտրությունների մասին.
Տնտեսագետը կարևորում է այն փաստը, թե ում կողմից են կազմակերպվելու այդ ընտրությունները․ «Շատ էական է, թե ովքեր են լինելու հաջորդ իշխանությունները և եթե ներկաները շարունակեն պաշտոնավարել ապա երկրում ստեղծված խնդիրները ոչ միայն շարունակվելու են մնալ, այլ ամեն ինչ իրականում ավելի վատ է լինելու։ Այսինքն եթե գերակշիռ մեծամասնությունը ընտրում է ներկայիս կառավարությանը ստացվում է, որ մենք չունենք ձևակերպած ազգային նպատակ»։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել