Ո՞ր հայտնի գործարարներին է մերժել Մարուքյանը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Ինչպես բոլոր քաղաքական ուժերի մեծ մասի պարագայում է, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ևս նախընտրական եռուզեռի մեջ է՝ հանդիպումներ են ունենում, ցուցակներ ճշտում: Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջերս հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել. ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը մերժել է կուսակցության ցուցակի բարձր հորիզոնականներում ընդգրկել մի քանի գործարարների ու հանրությանը ոչ անհայտ անձանց՝ հարուցելով գործընկերներից ոմանց զարմանքը: Մարուքյանը, սակայն, հանգստացրել է գործընկերներին՝ ասելով, թե վերջին փակ հարցումները ցույց են տվել, որ ԼՀԿ-ն ապագա խորհրդարանի անցողիկ ուժերից է, և ինքը չի ցանկանում իր հավատարիմ զինակիցների ու կուսակցության «հին գվարդիայի» հաշվին կասկածելի դեմքեր տանել խորհրդարան: «Փաստի» տեղեկություններով, որպես ընդհանուր առմամբ լոյալ և քաղաքակիրթ ուժի, ԼՀԿ ցուցակում հայտնվելու ցանկություն է հայտնել մասնավորաբար հանրությանը հայտնի երկու գործարար: Մեր աղբյուրը, սակայն, այս պահին զերծ մնաց անուններ հրապարակելուց:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել