Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ Պուտին
Քաղաքականություն

ԼՀԿ-ն կոտրեց մտածողությունը, թե հնարավոր չէ հաղթել իշխանություններին

Մի առիթով ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ եթե ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին պարտվեց քարոզչական դաշտում, ապա կպարտվի նաև ընտրություններում։

Խնդիրն այն է, որ Հայաստանում վերջին 3 տարիներին իշխանությունների հաջողության հիմնական կռվանը եղել է սուտը, կեղծիքը և մանիպուլացիաները։ Դրանք իշխանությունների կողմից տիրաժավորվել և մատուցվել են հասարակությանը որպես անհերքելի ճշմարտություններ։ Փաստ է նաև, որ այս ամենին պատշաճ հակադարձումներ չեն եղել ընդդիմադիր ուժերի կողմից, այդ իսկ պատճառով այժմ մի իրավիճակում ենք, երբ ցանկացած այլընտրանքային տեղեկատվության կամ ճշմարտության հանդեպ հասարակության մի մեծ շերտ իռացիոնալ հարթության վրա է ընդունում։ Ինչևէ, չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը տեղին և անտեղին անընդհատ շեշտում են, հաճախ նաև տարբեր սոցիոլոգիական հարցումներով ուզում են հասարակությանը հավատացնել, թե Հայաստանում բացի իրենցից որևէ այլ քաղաքական ուժ հանրային լայն աջակցություն չունի, երեկ մենք հետաքրքիր իրողության ականատեսը դարձանք Տավուշի մարզում, որն ի դեպ Նիկոլ Փաշինյանի ծննդավայրն է։ Տավուշի մարզի բնակավայրեր էին այցելել Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացուցիչները՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ։ Պետք է արձանագրենք, որ ԼՀԿ-ի հետ հանդիպման էին եկել շատ ավելի քաղաքացիներ, քան դիցուք մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանի հետ։ Եթե հաշվի առնենք որ մի դեպքում գործ ունենք իշխանության հետ, ով նաև վարչական ռեսուրսի գործադրմամբ է մարդկանց բերում հանդիպումների, մյուս դեպքում՝ ընդդիմադիր ուժի, որի հետ քաղաքացիները հանդիպման են գալիս կամովի, քանի որ աբսուրդ կլինի մտածել, թե Լուսավոր Հայաստանը մարդկանց ստիպողաբար է հավաքում գյուղամեջում կամ որևէ դահլիճում, ապա պատկերն առավել քան խոսուն է։ Մյուս կարևոր հանգամանքը՝ Լուսավոր Հայաստանն այն եզակի քաղաքական ուժերից մեկն է, որն իրավունք ունի ասել, որ նպատակային ու արդյունավետ է օգտագործել հասարակության իրեն տված մանդատները թե Ազգային ժողովում, թե հանրային կառուցակարգերում և թե միջազգային հարաբերություններում։

Տավուշյան հանդիպումներում ակնհայտ էր մի նուրբ դետալ ևս՝ մարդիկ Լուսավորին չեն ասոցացնում ոչ նախկինների, ոչ էլ ներկաների հետ, նրանց չեն մեղադրում տարատեսակ մեղքերի, համակարգային կոռուպցիայի, թալանի, անբանության և նման խնդրահարույց հարցերի մեջ։ Ինչևէ, արձանագրենք, որ ընդդիմադիր ուժի և հասարակության երկխոսության այդ դրվագը ստացվեց այն առումով, որ Հայաստանում հարյուր հազարավոր մարդիկ, գերազանցապես մայրաքաղաքից հեռու ապրող, կարիք ունեն այլընտրանքային տեղեկատվության երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ։

Երկրորդը՝ մարդիկ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ոչ թե նիկոլական ստեր, այլ իրական ծրագրեր ու գաղափարներ տեսնելու և լսելու պահանջ ունեն։

Եվ երրորդ՝ ԼՀԿ-ն երեկ ցույց տվեց ու շատերի մոտ ջարդեց նաև այն մտածողությունը, թե իշխանություններն ունեն բարձր վարկանիշ և անհնար է հաղթել Նիկոլ Փաշինյանին։ Հնարավոր է, եթե հանրության հետ երկխոսությունը ծավալվի բացառապես ճշմարտության, իրատեսական ծրագրերի և կենսունակ գաղափարների շրջանակներում։

Հասարակությունը հոգնել է ստից ու կեղծիքից և երկիրը ոչ մի տեղ տանող ապաշնորհ կառավարումից։