Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց
Քաղաքականություն

ԳՇ պետը նման բան չի ասել, դա արձանագրված է ձայնագրությամբ․ Փաշինյանը՝ Օնիկ Գասպարյանի աղմկահարույց հատարարության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի այն հայտարարությունը, թե 2020թ. սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Օնիկ Գասպարյանը նշել է, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովի ապրիլի 14-ի նիստում:

«2020թ. նոյեմբերի 17-ին, այն ժամանակ դեռ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ պատերազմի չորրորդ օրը, Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել է մեր կորուստները, նշելով, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար: Ուզում եմ այս ամբիոնից պատասխանատու և պաշտոնապես արձանագրել, որ հայտարարության այդ կետն իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի: Չի ասել ԳՇ պետը նման բան, դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ: Ընդհակառակը՝ ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Օնիկ Գասպարյանը 2020թ. օգոստոսի 21-ին ԱԽ նիստում ունեցած զեկույցում հավաստիացրել է. «Արցախյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումն ու ջախջախել նրա խմբավորումները»:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այս ամենը, սակայն, չի նշանակում, թե ՀՀ ղեկավարությունը միջոցներ չի ձեռնարկել րոպե առաջ հրադադար հաստատելու ուղղությամբ՝ մանրամասն ներկայացնելով պատերազմի ընթացքում երեք անգամ միջնորդների ջանքերով հայտարարված հրադադարների պայմանավորվածությունների ձեռքբերման ընթացքը: Հրադադարի հայտարարություններից րոպեներ անց Ադրբեջանն ամեն անգամ խախտում էր պայմանավորվածությունը:

2021թ. մարտի 10-ին Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատվել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից:

Ավելին