Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց
Քաղաքականություն

Ինչպես է Նիկոլը սպանում մարդկանց

Նիկոլ Փաշինյանի կառավարման կարևորագույն ֆենոմենը մարդկանց, ազգի և պետության միջից ինքնապաշտպանության բնազդի ոչնչացումն է։ Այս բնազդն ամենահիմնականն է ցանկացած կենդանի օրգանիզմի համար՝ սկսած ամենաառաջին ճիճուից մինչև ամենավերջին անասունը, էլ չխոսելով բնության հրաշքի՝ մարդու մասին, որը ինքնապաշտպանության համար ստեղծել է բարդագույն մեխանիզմներ՝ նորագույն զենքեր և պետական կառավարման ճկուն համակարգ։ Ի վերջո, մարդիկ միավորվել են ընտանիքի, այնուհետև՝ տոհմի, ազգի, հետո՝ պետության մեջ, որպեսզի

առաջին հերթին լուծեն անվտանգության և ինքնապաշտպանության կարևորագույն խնդիրը։

Հայաստանցիների զգալի մասի մոտ ինքնապաշտպանության բնազդի վերացման մասին էր վկայում տաքսիստի խոսքը. «Ախպեր, թեկուզ թուրքերը գան, մենակ նախկինները չգան», զոհվածների հարազատների հարձակումը ընդդիմության վրա, որոնք ուզում էին հեռացնել իրենց որդիների մահվան պատճառ դարձած դավաճանին, բայց նաև հանուն պաշտոնի ու պարգևավճարի բանակի գեներալի ու ոստիկանության սերժանտի գործողությունները, որոնք անադեքվատ շեֆի կամքը կատարելով պատրաստ են գնալ հանցագործության, շատ լավ հասկանալով, որ իրենց արարքը սպառնում է իրենց իսկ անվտանգությանը։

Մարդկանց մտքերի մանիպուլյացիաները, երբ առաջնորդի կամակորությունը մատուցվում է որպես ժողովրդի հավաքական կամք, բնորոշ է բազմաթիվ ավտորիտար և դիկտատորական ռեժիմների, բայց անգամ ամեն ինչ քանդող բոլշևիկներից մինչև արնախում Պոլ Պոտն իրենց գաղափարախոսական նորամուծություններն, ի վերջո, հանգեցնում էին երկրի պաշտպանությանը և հայրենասիրությանը։

Նիկոլի know how-ն և նորամուծությունն անփառունակության համաշխարհային մրցավազքում այն էր, որ նա կարողացավ իր հետևորդներին համոզել, թե տարբեր հանգամանքներ, ասենք՝ նախկինների վերադարձը կանխելը, շատ ավելի կարևոր է, քան մարդու սեփական կյանքը, ազգի շարունակականությունը և պետության անվտանգությունը։

Դրա համար օգտագործվեցին տարբեր գործիքներ, որոնցից ամենակարևորը սուտն ու կեղծիքն էր։ Նախևառաջ, Հայաստանում արմատավորվեց ինքնանպատակ սուտը, որի թիրախը հանրային ապակողմնորոշում մտցնելն էր բոլոր հարցերում։ Երբ երկրի տարբեր գործիչներ միաժամանակ տրամագծորեն տարբեր հայտարարություններ են անում, երբ նույն պետական պաշտոնյան ժամերի կամ օրերի տարբերությամբ լրիվ տարբեր ազդեր է տալիս, երբ երկրի ամենաբարձր պաշտոնյան օտար երկրի ղեկավարի ներկայությամբ ակնհայտ սուտ է ասում, և վերջապես, երբ 44 օր շարունակ պետությունն ասում է, որ հաղթում ենք, և վերջում պարզվում է, որ խայտառակ պարտվել ենք, մարդկանց մոտ կորում է ճշմարտության զգացումն ընդհանրապես, հասարակությունը ատոմիզացվում է, վերանում է միասնականությունը, քանի որ ամեն մեկն ընտրում է այն թեզը, որի մեջ իրեն ավելի հարմար է զգում։

Նաև սուտը աշխատում էր պետական համակարգը վարկաբեկելու, այն աստիճանի թուլացնելու համար, որ ինստիտուտները չեն կարողանում դիմագրավել սպառնալիքներին։ Միայն դատարանների հասցեին հնչեցված կեղծիքները, ՍԴ-ի նկատմամբ ձեռնարկված հզորագույն արշավը, որն ավարտվեց զանգվածային պետական հանցագործությամբ, ասվածի ապացույցն է։ Աստիճանաբար ներարկվում էր այն թեզը, թե բանակի նպատակը ոչ թե քաղաքացիների անվտանգության ապահովումն է, այլ այն կոռուպցիոն գործարքների պոլիգոն է գեներալների համար։

Կարևորագույն դեր խաղաց ավանդական արժեքների՝ ազգայինի, պատմության, եկեղեցու հանդեպ արշավները, որոնց նպատակը դարձյալ հասարակության պառակտումն էր և հատվածականացումը, ինչն ինքնաբերաբար իջեցնում է ինքնապաշտպանության զգացումը։

Մյուս կարևոր հանգամանքը հասկացությունների նենգափոխումն է: Սրա հետևանքով լիբերալիզմը նենգափոխվեց համասեռականության քարոզով, իսկ ժողովրդավարությունը՝ մանդատների հաշվարկով, և մի խումբ ուսապարկերի իրավունք տրվեց կործանել պետությունը։

Նենգափոխվեց հարստության, ուրեմնև՝ աշխատանքի իմաստը, և այն նույնացվեց թալանի հետ։

Նենգափոխվեց ողջ պետական բյուրոկրատիայի իմաստը. մի կողմից Հայաստանի հնարավորությունների համար անչափելի բարձր աշխատավարձերով ու պարգևավճարներով բարձրացվեց իշխանության հանդեպ լոյալությունը, մյուս կողմից՝ Նիկոլի ընդդիմախոսին տրված մի «like»-ի պատճառով կարող են հեռացնել աշխատանքից։ Միաժամանակ հանվեց պրոֆեսիոնալիզմի պահանջը և ցանկացած 10 դրամանոց ցելոֆանի տոպրակ կարող է որոշել մի ողջ ոլորտի ճակատագիրը։

Այս ամենը շատ լավ է բացատրում ոչ միայն այն, թե ինչու է ուղենիշներից զրկվել քաղաքացին, այլև՝ թե ինչու շշկռված գեներալը կարող է սանկցիա տալ Լելե-Թեփեի մահաբեր օպերացիային, կամ առանց զրահաբաճկոնի ու սաղավարտի տղաներին բրախել ԱԹՍ-ների ռմբակոծման տակ։ Սա, իհարկե, չի արդարացնում գեներալներին, բայց փորձ է բացատրելու նրանց դավաճանության պատճառներից մեկը, իսկ շշկռված գեներալը արդեն իսկ ազգային անվտանգության սպառնալիք է։

Հ.Գ. Պատահական չէ, որ Նիկոլի «հեղափոխական» առաջին քայլը Հանրային Ռադիոյի գրավումն էր, իսկ «հեղափոխության» հաղթանակից հետո առաջին քայլը ֆեյքերի ֆաբրիկաների ստեղծումն էր։ Նա շատ լավ հասկանում էր, որ անհրաժեշտ է առաջին քայլով զարգացնել ստի գործիքները։

Քաղաքագետ Աղասի Ենոքյան

Ավելին