Քոլեջների ավարտական կուրսերում սովորողները մեկ անգամ տարկետում կստանան` մինչև 20 տարին լրանալը
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նոր կարգավորմամբ՝ միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, բայց ավարտական կուրսում սովորող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ մեկ անգամ կտրվի տարկետում մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը:
Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
Երկարաձգման նպատակն է` հիմնական կրթության հիմքով միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած ուսանողներին հնարավորություն տալ ավարտելու կրթական ծրագիրը, ստանալու համապատասխան որակավորում, որից հետո միայն զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության:
Նշենք, որ գործող օրենքով՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողներին տարկետում տրվում է մինչև 19 տարեկանը:
Նմանօրինակ կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ հիմնական կրթության հիմքով քոլեջների միջին մասնագիտական կրթական ծրագրերով կան մասնագիտություններ, որոնց ուսման տևողությունը 4 տարի է:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել