Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

Եվրահանձնաժողովը պատրաստվում է AstraZeneca-ի դեմ դատական ​​գործընթաց սկսել. Politico

Եվրահանձնաժողովը պատրաստվում է դատական գործընթաց նախաձեռնել AstraZeneca ընկերության դեմ` պատվաստանյութերի մատակարարման հետ կապված խնդիրների առնչությամբ, գրում է Politico-ն:

Թերթի տեղեկություններով՝ հանձնաժողովը չորեքշաբթի այդ հարցը բարձրացրել է անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպման ընթացքում, որի ժամանակ մեծամասնությունը հայտարարել է արտադրողի դեմ դատական գործ նախաձեռնելուն աջակցություն ցուցաբերելու մտադրության մասին:

Նշվում է՝ նման քայլի նպատակն է AstraZeneca ընկերությանը պարտավորեցնել Եվրամիության անդամ պետություններին տրամադրել պայմանագրում նշված պատվաստանյութերի չափաբաժինները:

Պարբերականը նշում է՝ ընկերության դեմ դատական գործի մեկնարկի ժամկետների մասին հայտնի կդառնա այս շաբաթ:

AstraZeneca ընկերության ղեկավարները նախկինում խոստովանել են, որ ընկերությունը շուրջ 2 ամիս հետ է մնացել ԵՄ պատվաստանյութերի արտադրության ժամանակացույցից:

Հիշեցնենք՝ ընկերությունն ավելի վաղ կանխատեսել էր, որ մինչև տարվա երկրորդ եռամսյակի ավարտը սեփական արտադրության հակակորոնավիրուսային պատվաստանյութի մոտ 70 միլիոն չափաբաժին կմատակարարի ԵՄ անդամ երկներին այն դեպքում, երբ ենթադրվում էր մատակարարել ԵՄ պայմանագրով ապահովված ամբողջական 300-միլիոնանոց չափաբաժինը: