Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց
Քաղաքականություն

Ուղղակի հերյուրանք է կոնկրետ քաղաքական շրջանակների կողմից շրջանառվող. Իվետա Տոնոյան

Հրապարակված նյութն ուղղակի հերյուրանք է, լրատվամիջոցի երևակայության արդյունք: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը:

"Սա երևակայության արդյունք է, որը կոնկրետ քաղաքական շրջանակների կողմից է շրջանառության մեջ դրվում մեկ նպատակով՝ "Բարգավաճ Հայաստան" կուսակցության անունն ավելորդ անգամ շահարկելն ու շահարկման առարկա դարձնելը: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ այդ հրապարակումը հերյուրանք է, իրականությանը չի համապատասխանում",- ասաց նա:

Իվետա Տոնոյանն ավելացրեց, որ շատ լավ հասկանում է կոնկրետ  քաղաքական  շրջանակների անհանգստությունը ԲՀԿ-ի  աճող վարկանիշի, վերջերս Գագիկ Ծառուկյանի կողմից ներկայացրած կենսունակ և իրատեսական ծրագրային դրույթների կյանքի կոչման հետ կապված մտավածխությունները, բայց կարող է միայն  բարեկամաբար խորհուրդ տալ նման էժանագին մեթոդներով չփորձել համեմել քաղաքական պայքարը.

"Եկեք հավատարիմ մնանք քաղաքական պայքարի սկզբունքներին և առաջնորդվենք բովանդակային դիսկուրսով, ոչ թե  նման շրիշակից ցածր լրատվական մանիպուլյացիաներով",- հավելեց մեր զրուցակիցը:

VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ մամուլի՝ "Սյունիքից վերադառնալուց հետո Փաշինյանը մտքափոխ է եղել և բանակցում է ԲՀԿ-ի հետ, ամեն գնով ուզում է հասնել նրան, որ Գագիկ Ծառուկյանի հետ կոալիցիա կազմի եւ չեղարկի ընտրությունները։ Ավելի ու ավելի ակնառու է դառնում այն փաստը, որ ո՛չ քարոզարշավն է կարողանալու լիարժեք անցկացնել, ո՛չ էլ այնքան ձայն ունի, որքան փորձում են ներշնչել հանրությանը։ Իսկ Սյունիքի դեպքերից հետո հատկապես՝ ունեցած հեղինակությունը կորցնելու շեմին է", գրել էր մամուլը: