Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց
Քաղաքականություն

Պարգևավճար ստացած Թանդիլյանն արդյո՞ք հիմա էլ հանցագործության մասին կահազանգի՝ պահանջելով վերադարձնել պարգևավճարները

Օրերս 168.am-ը գրել է, որ Նիկոլ Փաշինյանի մատնանշած ժամանակահատվածում՝ հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Արցախի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Հայաստան է վերադառնալու  Փաշինյանի առաջարկով «Առաքելություն» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու, այդ կուսակցության ղեկավար՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ ընտրություններին մասնակցելու համար։

168.am-ի այս տեղեկությունը հրապարակելուց օրեր անց Մեսրոպ Առաքելյանը  հրաժարական տվեց, իսկ առաջիկայում սպասվում է Թանդիլյանի հրաժարականը, որպեսզի երկուսով միասին աշխատեն հօգուտ Փաշինյանի։

Ձևավորված Թանդիլյան-Առաքելյան համագործակցության նպատակը Փաշինյանի համար ձայներ փախցնելն ու հետագայում դրանց դիմաց պաշտոններ ստանալն է, ու քանի որ այս համագործակցության առանցքը հենց Թանդիլյանն է, որի հետ էլ մեծավ մասամբ հույսեր է կապում Փաշինյանը, ներկայացնենք մի կարճ դրվագ պետբյուջեի «ամեն մի կոպեկի» պարգևատրումը պետական դավաճանություն համարող, բայց այդ նույն բյուջեով ինքն իրեն միլիոնների պարգևավճարներ տված Մանե Թանդիլյանի մասին։

Երբ Մանե Թանդիլյանը զբաղեցնում էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, ֆեյսբուքյան իր էջում հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին՝ գրելով, թե Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հայտնաբերվել են խախտումներ, իսկ իր կատարած ամենամեծ բացահայտումը վերաբերում է  ղեկավարներին տրամադրված ընդհանուր առմամբ 55 մլն դրամ պարգևատրումներին, որոնք տրամադրվել են օրենսդրության պահանջների խախտումով:

Դժվար թե պետբյուջեի յուրաքանչյուր կոպեկի մասին մտածելու մասին գրառում կատարած Թանդիլյանը շփոթած լիներ «Պետական պաշտոններ և Պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 22-րդ հոդվածի պահանջները, պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն հասկացությունները, և չիմանար, որ հայեցողական և քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք պետական ծառայության պաշտոնյա չեն, բայց դրանք պետական պաշտոն են, հետևապես՝  տրված պարգևավճարները չեն կարող լինել վերականգնման ենթակա։

Բնականաբար, Թանդիլյանն այս մասին գիտեր, օրենքը կարդացել էր, բայց քանի որ 2018 թվականի նախընտրական շրջանն էր՝ նոյեմբերը, վերջինս պահանջել էր  նախարարությունից 55 միլիոն դրամ պարգավճարը վերադարձնել պետական բյուջե, իսկ երբ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը (ԿՌՈՒ) Թանդիլյանին բացատել էր, որ օրենքով դա վերականգնման ենթակա չէ, Թանդիլյանը Ֆեյսբուքում հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներին հասցրել Դատախազության դռները, որովհետև Դատախազությունն անցել էր գործի, հարուցվել էին քրեական գործեր, բայց հարուցումից մինչ այսօր՝ 3 տարի անց, որևէ մեկն ապօրինի պարգևավճար ստանալու համար չի՛ դատապարտվել, որևէ մեկը չի՛ վերադարձրել ստացած պարգևավճարը, քանի որ օրենք չի խախտվել։

Հիմա հարց է առաջանում՝ 55 միլիոն դրամի պարգևավճարը պետական բյուջեի  թալան ու պետական դավաճանություն համարած Մանե Թանդիլյանն արդյոք նմանատիպ մի գրառում էլ կանի՞ հիմա, չէ՞ որ իր թիմակցի՝ Մեսրոպ Առաքելյանի  ղեկավարած կառույցում տրվել են միլիոնավոր դրամների պարգևավճարներ՝ սահմանված ոչ թե օրենքով, այլ՝ Կառավարության որոշմամբ։

2018 թվականի նախընտրական տրամաբանությամբ արդյոք հիմա՝ 2021 թվականի նախընտրական սեզոնին, Մանե Թանդիլյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տրված պարգևավճարները կհամարի՞ վերադարձման ենթակա ու դարձյալ գրառում կանի՞ հանցագործության մասին, կերևա շուտով։ Միայն հավելենք, որ այս նախարարությունում եղել են ժամանակներ, երբ ընդամենը 5 ամսվա ընթացքում բաժանվել է 237 միլիոն դրամ պարգևավճար։