Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ Պուտին
Քաղաքականություն

Սոխի դեմ՝ սխտոր կամ ՌԴ ղեկավարի բաժանարար գծերը

Ռուսաստանը փաստացի փոխեց աշխարհի զարգացման մարտավարությունն ու տրամաբանությունը: Սոխի դեմ՝ սխտոր. այսպես կարելի է անվանել դաշնության ղեկավարի վերջին ուղերձի մեսիջները աշխարհին:
 
«Որոշ երկրներում տհաճ սովորություն են դարձրել` ամեն առիթով, ամենից հաճախ առանց առիթի «կպնել» Ռուսաստանին։ Ասես նոր մարզաձև լինի` ով ավելի բարձր ինչ–որ բան կասի»,- ասել է ՌԴ նախագահը և ավելացրել.
 
«Մենք իսկապես ուզում ենք բարիդրացիական հարաբերություններ ունենալ միջազգային հանրության բոլոր մասնակիցների հետ, այդ թվում` նրանց, ում հետ վերջին շրջանում հարաբերությունները, մեղմ ասած, լավ չեն դասավորվում։ Մենք իսկապես չենք ուզում այրել կամուրջները։ Բայց եթե ինչ–որ մեկը մեր բարի մտադրություններն ընդունի որպես անտարբերություն կամ թուլություն և ինքը վերջնականապես այրի կամ անգամ պայթեցնի այդ կամուրջները, պետք է իմանա, որ Ռուսաստանի պատասխանը կլինի անհամարժեք, արագ և կոշտ»։
 
Ռուսաստանի նախագահը, ըստ էության, նաև աշխարհակարգային գծեր է սահմանել: Սա նաև ռուսական դրոշը պարզելու և դաշնակիցների զորահավաք հայտարարելու ակնարկ է.
 
«Հուսով եմ, որ ոչ մեկի մտքով չի անցնի Ռուսաստանի հետ հարաբերություններում հատել կարմիր գիծը։ Մենք ինքներս կոնկրետ դեպքերում կորոշենք, թե որտեղով է այն անցնելու: Այո, Ռուսաստանն ինքն է որոշելու, թե որոնք են իր ազգային շահերը, ռուսական աշխարհի շահերը թե՛ երկրի ներսում, թե՛ համաշխարհային ասպարեզում։ Դա կարող է դուր գալ կամ ոչ, բայց բոլորը և միշտ պետք է հաշվի նստեն դրա հետ»։
 
Ակնհայտ է, որ մշտապես իր հայտարարություններում չափավոր Պուտինը լուրջ պատճառներ ունի՝ բաժանարար գծեր անցկացնելու: Սա, ըստ էության, Արևմուտքի նետած ձեռնոցը վերցնելու մասին հայտարարություն է:
 
Ռուսաստանը գնում է պատերազմի, առնվազն չի անտեսում դրա սպառնալիքը, և աշխարհը շուտով բաժանվելու է երկու բևեռի: Սառը պատերազմին հաջորդում է մեծ հալոցքը, և երկու թևերում էլ ձևավորվելու է միջազգային «աշխարհազորը»՝ աշխարհի տարբեր կետերում դաշնակցային շահերը համակարգելու համար:
 
Հետաքրքիր է, որ ռուսական շրջանակներում մեծ արձագանք է գտել Ռուսաստանի կողմից պատերազմին մասնակցելու՝ «Հայոց Արծիվների» առաջնորդ Խաչիկ Ասրյանի հայտարարությունը: Ռուսական քաղաքագիտական տարբեր շրջանակներ պնդում են, որ հենց այդ օրինակը պետք է դարձնել վարակիչ և որպես լավ օրինակ՝ կիրառել տարբեր տարածաշրջանների դաշնակիցների կողմից:
 
Ի վերջո, պատերազմի գնալիս պետք է հստակ իմանաս՝ ով է թշնամիդ և ով է իրական դաշնակիցդ:
 
Գարիկ Ստեփանյան