Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց
Քաղաքականություն

Տիգրան Արզաքանցյանը վերադառնում է մեծ քաղաքականություն․ ֆեյսբուքյան տրամադրություններ

Հայաստանում նախընտրական լարված մթնոլորտ է։ Բուռն նախընտրական գործընթացներ են տեղի ունենում և քաղաքական տարբեր ուժեր փորձում են համագործակցել։ Վերջերս էլ համացանցում շրջանառվեցին լուրեր, որ քաղաքական այս պայքարին ուզում է միանալ նաև Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը: Շրջանառվող լուրերի կողքով ֆեյսբուքահայությունը անտարբեր չի անցել և մարդկանց մեծամասնությունը ողջունել է Տիգրան Արզաքանցյանի վերադարձը մեծ քաղաքականություն։

Ֆեյսբուքյան օգտատեր Թամարա Գագիկովնան գրել է, որ  Տիգրան Արզաքանցյանը պետք է անպայման վերադառնա քաղաքականություն․

«Վերադարձեք քաղաքականություն, ցույց տվեք Ձեր օրինակով, թե որն է հայրենասիրությունը և հայրենիքի հանդեպ սերը»։ 

Միլա Ներսիսյանն էլ վստահ է, որ  Տիգրան Արզաքանցյանի հայտը օգուտ կբերի Հայաստանին․

«Ձեր քաղաքական հայտը օգուտ կբերի Հայաստանին, և վստահ եմ, որ լավագույնը կանեք մեր երկրի համար»:

Լիանա Թորոսյանն էլ վստահ է, որ դրսում ապրող հայերը պետք է վերադառնան․

«Սա Հայաստանի համար նոր հնարավորություն է, և ես վստահ եմ, որ եթե մեր դրսում ապրող հայերը վերադառնան և զբաղվեն քաղաքականությամբ, տնտեսության մեջ ներդրումներ կատարեն,  և իրենց  դրսի կապերը ի շահ հայրենիքի օգտագործեն, մեր երկիրը վերջնականապես դուրս  կգա ստեղծված  ճգնաժամից»։

Նարեկ Գալստյանն էլ գրել է, որ չնայած չի ճանաչում Տիգրան Արզաքանցյանին, բայց լսելով նրա բարեգործությունների, բիզնես ոլորտում հաջողությունների մասին սկսել է վստահել նրան․

«Ես  անձամբ ձեզ  չեմ ճանաչում  և այսօր  մեր երկրում չեմ տեսնում  հներից որևէ մեկին, ով կարող է վերադառնալ և փրկել այս խորտակվող նավը, բայց  լսելով  ձեր բարեգործությունների մասին, տեսնելով ձեր  հաջող  բիզնեսը՝ մտածում եմ, որ կարող եք փրկել մեզ տնտեսական ճգնաժամից և երկիրը հանել այս ծանր վիճակից։»։ 

Ֆեյսբուքյան արձագանքերը ցույց են տալիս, որ մարդիկ դրական են վերաբերվում Տիգրան Արզաքանցյանի վերադարձին։ Հասարակությունը տեսնելով հների ու ներկա իշխանությունների վարած քաղաքականությունն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը հասկանում է, որ Հայաստանին պարզապես անհրաժեշտ են մարդիկ, ովքեր պատրաստ են ի շահ հայրենիքի ու դրա զարգացման գործի դնել բոլոր հնարավոր միջոցները՝ կատարել ներդրումներ, բարեգործություններ, ունեցած կապերով զարկ տալ տնտեսության զարգացմանը։ Հասկանալի է նաև, որ հասարակությունը հոգնել է ավելորդ ինտրիգներից ու հենց դա է պատճառը, որ այսօր փնտրում է իրական հայրենասերների, այլ ոչ թե սկանդալային կերպարների։

Աննա Սիմոնյան
Pressmedia.am