Հայկ Մարությանի որոշումներով Երևանի դպրոցներից մեկի տնօրենն ազատվել է պաշտոնից
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ապրիլի 19-ին որոշում է ստորագրել, որի համաձայն Երևանի Միքայել Նալբանդյանի անվան համար 33 հիմնական դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից։ Որոշման մեջ մասնավորապես ասվում է․ «Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետով, հիմք ընդունելով Ի. Վարդանյանի դիմումը և նրա հետ 2019թ. հունիսի 28-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «գ» ենթակետը՝ Ինգա Աշոտի Վարդանյանին՝ 2021 թվականի ապրիլի 19-ից ազատել «Երևանի Միքայել Նալբանդյանի անվան հ.33 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2019 թվականի հունիսի 28-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: «Երևանի Միքայել Նալբանդյանի անվան հ.33 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Նոյեմ Մխիթարյանի վրա՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը»: Քաղաքապետի ապրիլի 20-ին որոշման համաձայն «Հայ Արտ» մշակութային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել։ Որոշման մեջ մասնավորապես ասվում է․ «Հիմք ընդունելով Մ. Կարոյանի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով՝ Մարինե Կարոյանին՝ 2021 թվականի ապրիլի 20-ից նշանակել ««Հայ Արտ» մշակութային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը»։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ