44 պատգամավոր կարող է Հայաստանը դուրս բերել ստեղծված այս բարդ իրավիճակից. Արտակ Թովմասյան (տեսանյութ)
«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը տեսաուղերձ է հղել, որում նշել է՝ 44 պատգամավոր կարող է Հայաստանը դուրս բերել ստեղծված այս բարդ իրավիճակից:
«Մեզ մնում է միայն մեկ ճանապարհ՝ պառակտումը խորացնող ընտրությունների կազմակերպման փոխարեն ընտրել համաձայնության վարչապետ, որպես վարչապետ ընտրելով մեկին, որը բոլոր քաղաքական ուժերի հետ մեկտեղ ունի բավարար նորմալ հարաբերություններ և կարող է իրար դեմ պայքարելու փոխարեն՝ ծախսվող ջանքերը տեղափոխել մեր հայրենիքը ճգնաժամային վիճակից դուրս բերելու համար։
Երկիրն այդ ուղղությամբ տանելու նպատակով, համաձայն սահմանադրության, բավարար է ընդամենը 44 պատգամավորի նախաձեռնությունը, որոնք կպահեն Ազգային Ժողովը գործող կարգավիճակում և կառաջադրեն վարչապետի իրենց նոր թեկնածուին»,-ասաց Թովմասյանը։
Արտակ Թովմասյանի համոզմամբ՝ դա կլինի նաև Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին դեպքը, երբ Ազգային Ժողովը ցույց կտա, որ ինքը կարող է լուծել ազգային բարդագույն խնդիրներ և ոչ թե լինել որևէ մեկի կամակատարը։
Կարդացեք նաև՝




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ