Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն Մանուկյան
Քաղաքականություն

Պառակտումը խորացնելու փոխարեն պետք է ընտրել համաձայնության վարչապետ

Պառակտումը խորացնելու փոխարեն պետք է ընտրել համաձայնության վարչապետ։ Վերջապես ողջամիտ մի առաջարկություն, որ հնչել է քաղաքական գործիչ Արտակ Թովմասյանից։

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Թովմասյանն ուշագրավ մի առաջարկ է անում, որը կարող է դառնալ փրկության օղակ Հայաստանի Հանրապետության համար։ Եւ ժամանակն իսկապես կարճ է։ Թովմասյանը ԱԺ 44 պատգամավորների հորդորում եւ խնդրում է՝ առաջադրել վարչապետի այլ թեկնածու, ընտրել նրան եւ հնարավորություն տալ պետությանը վերջապես շնչելու պատերազմում փաշինյանական իշխանության մեղքով կրած ծանր պարտությունից եւ հոգեբանական բարդ փուլից հետո։

Ուշագրավ են Արտակ Թովմասյանի համեմատությունները՝ Հայաստանի՝ 1918-20թթ․․ եւ գործող իշխանությունների միջեւ․ հարյուր տարի անց մենք կրկին կանգնած ենք բարդ ընտրության առջեւ, ու 44 պատգամավորներից է կախված՝ արդյոք երկիրը կգնա վտանգավոր ցնցումների, թե կկարողանա դուրս գալ ճգնաժամային իրավիճակից։ Արդյո՞ք «Իմ քայլում» հանգրվանած պատգամավորները կգայթակղվե՞ն Նիկոլ Փաշինյանի տված սին խոստումներով, թե՞ կգիտակցեն երկրի առջեւ ծառացած մարտահրավերները։ Ողջամիտ պատգամավորներ կան այդ խմբակցությունում, մարդիկ, որոնք գիտակցում են, թե ինչ հարված է հասցրել Հայաստանին դիլետանտ այս կառավարությունը։

Ու այսօր հենց այդ պատգամավորների վճռականությունից եւ հայրենասիրությունից է կախված։ Միթե՞ նրանք թույլ կտան Հայաստանը տանել կործանման, միթե՞ նրանց հնարավոր է գայթակղել պաշտոնի եւ փողի խոստումներով, որ, ըստ մամուլի հրապարակումների, տվել է Փաշինյանը անհատական եւ խմքակային հանդիպումներում, թե՞ կքավեն իրենց մեղքը սեփական երեխաների առջեւ։ Ի վերջո, տարիներ անց այդ պատգամավորները ստիպված են լինելու նայել իրենց զավակների աչքերի մեջ, խոստովանելու իրենց արածները։ Մեկ անգամ դուրս եկեք ձեր խղճի առջեւ, ինքներդ ձեզ հարց տվեք՝ արդյո՞ք անում եք ձեր քայլը հանուն ձեր երկրի, թե՞ օտար ուժերի դրդմամբ ձեր սեփական երկիրը գլորում եք անդունդը։

Կարճ է ժամանակը․․․ Լսեք վերջին օրերի ամենաողջամիտ առաջարկը, որ արել է Արտակ Թովմասյանը, տեր կանգնեք ձեր երկրին։