Փաշինյանի ապօրինությունները կարող են ողբերգական հետեւանքներ ունենալ․ Խաչիկ Ասրյան
«Փաշինյան Նիկոլի անօրինական գործողություններն արտահերթ ընտրությունում կարող են ունենալ ողբերգական հետևանքներ, իսկ հետընտրական գործընթացները կարող են ընթանալ քաղաքացիական բախումներով՝ ընդհուպ մինչև արյունահեղություն»: Այս նախազգուշացման հեղինակը «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանն է։
Թեեւ գործող իշխանությունը տարփողում է, թե ընտրություններն անցնելու են օրենքի եւ օրինականության սահմաններում, հարյուրավոր իրավաբաններ նշում են, որ Փաշինյանն արդեն իսկ գնացել է ապօրինության՝ իր հրաժարականից հետո մնալով վարչապետի պաշտոնակատարի պաշտոնում։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը մի կողմից նշում են այդ ապօրինությունների հնաավոր հետեւանքները, մյուս կողմից՝ ոչինչ չեն ձեռնարկում իշխանությանը պարտադրելու վերադառնալ Սահմանադրության դաշտ։ Միակ քաղաքական ուժը, թերեւս, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն է, որի նախագահ Խաչիկ Ասրյանը պարզ եւ հստակ բացատրել է հնարավոր վտանգները։
Ասրյանը նախազգուշացնում է, որ ստեղծված ծայրաստիճան ծանր վիճակում, երբ պարտությունից հետո բնակչությունը դեռ դուրս չի եկել հոգեբանական շոկից, նոր ապօրինությունները կարող են քաղաքացիական պատերազմի սպառնալիք լինել։ Քաղաքական գործիչը նաեւ մտավախություն ունի, որ խորհրդարանը զավթելու ճանապարհին Փաշինյան Նիկոլը կփորձի ընտրակաշառք բաժանել և արտահերթ ընտրության արդյունքները կեղծել։
Նման քայլերից հետո, ըստ Ասրյանի, հետընտրական փողոցային անկանխատեսելի բողոքների արդյունքում ծնվելիք քաղաքացիական պատերազմի, արյունահեղության ամբողջ պատասխանատվությունը կրելու է հենց գործող իշխանությունը։ Իսկ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է՝ պահպանել Սահմանադրությունը, ընտրել հանուն պետականության գործող քաղաքական ուժերին, թույլ չտալ նորանոր կեղծիքներ, որոնք վերջնականապես Հայաստանը կգլորեն անդունդը։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան