Հայաստանում ազգային ուժի ընտրության հրամայականը
Խորհրդարանական առաջիկա ընտրություններում մասնակցող ուժերի պակաս չկա։ Տարատեսակ ու տարաբնույթ, հայտնի ու անհայտ, իրենց գաղափարական հռչակած եւ գազափարազուրկ ուժերի կոհորտաներ են խնդրելու ընտրողի քվեն։
Էլ ազատական, էլ պահպանողական, սոցիալ-դեմոկրատ ու անսեռ․ Սակայն վառ արտահայտված ազգայնական գաղափարախոսություն կրող բեւեռ, ցավոք, այդպես էլ չձեւավորվեց, կամ հնարավորություն չտվեցին ձեւավորել։ Բեւեռ, որը իր ավանդը ներդրած կլիներ արցախյան պատերազմներում, կլիներ չապականված, հայրենիքին անձնվեր մարդկանց համախմբում։
Ազգային ուժերի լայն համախմբում չստացվեց, սակայն ընտրողը, իհարկե, ունի հնարավորություն ընտրելու իրապես ազգային գաղափարախոսութուն կրող ուժի՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությանը։ Հանրությունն առավելապես ճանաչում է կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանին, որը, ի տարբերություն այլ գործիչների, երբեք կաշկանդված չի եղել իր սկզբունքային դիրքորոշումը արտահայտելու հարցում, մշտապես հանդես է եկել ազգային դիրքերից, գործադիրում իր աշխատանքային գործունեության ընթացքում թերեւս ամենաշատն է նպաստել երիտասարդների շրջանում ռազմահայրենասիրական ոգու բարձրացմամբ, իսկ անհրաժեշտության պահին էլ զենքը ձեռքին մարտնչել առաջնագծում։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության մյուս անդամներն էլ արցախյան երեք պատերազմների ընթացքում աչքի են ընկել իրենց կեցվածքով, երբեւէ սկանդալներում չեն հայտնվել, պարկեշտ եւ առաքինի հայ մարդիկ են, որոնց համախմբել է մեկ նպատակ՝ Հայոց երկրի եւ պետականության հզորացումը։ Ընտրություններին մասնակցող ուժերի ներկապնակը կարող է մոլորության մեջ գցել ընտրողին, սակայն նա ունի հնարավորություն ընտրել ազգայինը։
Կարեն Գալստյան




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան