Սիրված երգչուհու վիճակը կտրուկ վատացել է
Սիրված երգչուհու վիճակը կտրուկ վատացել է...
67-ամյա Լյուբով Ուսպենսկայան սկսել է «հալչել» ընկերների աչքի առաջ։ Երգչուհին պատրաստ չէր ամուսնու բազմաթիվ հավակնություններին, ում նա տարիներ շարունակ ապահովում էր։
Երկրում մեծ շրջագայության նախօրեին հայտնի արտիստուհին լուրջ սթրեսի է բախվել։ Բանն այն է, որ «շանսոնի թագուհու» եւ նրա ամուսնու՝ Ալեքսանդր Պլակսինի միջեւ կոնֆլիկտ է տեղի ունեցել։ Երկար տարիներ նրա միակ դստեր՝ Տատյանայի հայրը գրեթե ապրել է իր աշխատասեր եւ շատ վաստակող կնոջ հաշվին։ Մեկ տարի առաջ Պլակսինը մեկնել էր ԱՄՆ, որտեղ շուտով նրա մոտ էր հայտնվել նաեւ ժառանգորդը։
Խնամակալության եւ վերահսկողության փոխարեն, որի կարիքն ակնհայտորեն ուներ կախվածությունից տառապող երիտասարդ աղջիկը, երգչուհու ամուսինը ապրում էր իր կյանքով, ընդ որում՝ շռայլորեն:
Հասկանալով, որ իրեն այլեւս ոչինչ չի կապում երբեմնի սիրելի տղամարդու հետ, Լյուբով Զալմանովնան ամուսնալուծվել է։ Բայց շուտով աստղը հարված է ստացել․ նա պետք է իր ունեցվածքի ուղիղ կեսը տա տարիներ շարունակ չաշխատող Պլակսինին։ Զարմանալի չէ, որ արտիստուհին ցնցված էր նախկին ամուսնու ախորժակով, ով կարծում էր, որ Ուսպենսկայայի շքեղ ամառանոցը եւ վաստակած գումարն իրավունք ունի կիսել։
«Լյուբայի վիճակը վատ է։ Նա, կարելի է ասել, աչքի առաջ հալչում է։ Նրա համար Ալեքսանդրի արարքը թիկունքից հարված էր: Չէ որ վերջին տարիներին նա փաստացի չի աշխատել, ապրել է ամբողջությամբ իր հաշվին։ Դստեր հետ աղմկահարույց պատմությունից հետո Ալեքսանդրը մեկնել է ԱՄՆ։ Եվ հիմա նրան այդպիսի հարված հասցրեց։
Նա հասկանում է, որ Ուսպենսկայայի տարիքում կարող է տեղի ունենալ ամեն ինչ՝ ինսուլտի, ինֆարկտի մեծ ռիսկեր։ Դստեր պատճառով Լյուբայի նյարդային համակարգը խախտված է, ճնշումը բարձրանում է: Իսկ հիմա էլ լրացուցիչ սթրեսը», – «Собеседник»- ի հետ զրույցի ժամանակ ասել է երգչուհուն մոտ կանգնած աղբյուրը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից