Առանձնատնից գողություններ կատարածներն անչափահասներ էին. Նրանք ձերբակալվել են
Մարտի 22-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ երկու անչափահաս զբաղվում են բնակարանային գողությամբ։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 17-ամյա Հակոբ Վ․-ն եւ 16-ամյա Դանիել Ղ․-ն։
Պարզվել է, որ մարտի 20-ին, ժամը 20.00-ին, Հակոբ Վ․-ն եւ Դանիել Ղ․-ն մտել են Լուկաշինի 3-րդ փողոցի տներից մեկի բակ, օգտվելով 2-րդ հարկի դռան բացակայությունից՝ տուն են մտել ու գողացել փայտ հղկելու սարք՝ պատճառելով 55.000 դրամի վնաս: Բացի այդ, մարտի 21-ին, ժամը 01.30-ին, բացել են նույն տան 1-ին հարկի պատուհանը, մտել ու գողացել համակարգիչ, նոութբուք, էլեկտրական պտուտակահան եւ վարսահարդարիչ՝ պատճառելով 215.000 դրամի վնաս:
Հակոբ Վ․-ն եւ Դանիել Ղ․-ն տվել են խոստովանական բացատրություններ եւ ձերբակալվել են:
Գողոնը մասամբ առգրավվել է:
Կատարվում է քննություն։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան