Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն Մանուկյան
Քաղաքականություն

Ստեղծված քաղաքական խառնաշփոթում ո՞րն է ռացիոնալ այլընտրանքը

Հայաստանում ճգնաժամ է

 Հայաստանը ներկայումս  հումանիտար, սոցիալ-տնտեսական, ներքաղաքական և ամենաաղետալին՝ բարոյական ճգնամի մեջ է գտնվում։  Ստեղծված քաոսից դուրս գալու ելքը  քաղաքական ուժերը փորձում են գտնել  արտահերթ ընտրություններ անցկացնելու ճանանապարհով։ Արդեն  Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվել է, և առջևում բուռն ու հախուռն նախընտրական գործընթացներ են սպասվում։

 Ատելությունփոխադարձ մեղադրանքներ, «փոխհրաձգություն» ու ոչ մի տեղ չտանող խավարում խարխափումներ․  

 Հեղափոխությունից հետո Հայաստանում քաղաքական դաշտն այնպես է բևեռացված, որ արտահերթ ընտրությունների նախընտրական փուլն անցնելու է կատաղի մրցապայքարում։ Հեղափոխությամբ մերժված ուժերը  վրեժի ու փոխադարձ հատուցման փափագով սկսել են իրենց հաղթած իշխանություններին խորտակելու գործընթաց․ ատելությամբ ծանրաբեռնված քաղաքական խոսքը «դավաճան», «կապիտուլյանտ», «հողատու» վանկարկումների պակաս չունի։ Իշխանությունն էլ նույնաբովանդակ բառապաշարով հակադարձում է նախկիններին և դեռ մի բան էլ կրքեր բորբոքում՝ «թալանչի», «մարդասպան», «մերժված» պիտակավորումնեև տալիս։ Նմանօրինակ կրքոտ հարձակումներով ու եսապաշտական մղումներով, հակառակորդին խոցելու, ցավոտ հարված հասցնելու ու ոչնչացնելու փոխադարձ մեղադրանքներն ու փոխհրաձգությունները ոչ մի տեղ տանող ճանապարհ են և Հայաստանին զրկում են կայունության ու զարգացման հեռանկարից։

 Նշմարվող լույս՝ թունելի վերջում

Այսօր առավել քան երբևէ Հայաստանը կարոտն ունի կայունության, կառուցողական համագործակցության և ամենօրյա անդուլ աշխատանքի, ինչին, ավա՜ղ, ատելություն գեներացնող էմոցիոնալ պոռթկումներն ու հուզական խոչընդոտներով հարուստ սրացումները, կրքոտ հարձակումներն ու փոխադարձ անվանարկումները ոչնչով չեն նպաստում։

Այդուհանդերձուշագրավ է հանրային կյանքում շրջանառված «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից մշակված հանրային համաձայնության հայտարարությունը, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային խոսքի անհարիր դրսևորումները բացառելու նպատակ ունի։ Փաստաթուղթը բաց է բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք կարող են միանալ իրենց հրապարակային հայտարարությամբ։ Արժանին մատուցելու համար հարկ է նշել, որ այս նախաձեռնությունը երկրի քաղաքական համակարգն առողջացնող միտում ունի և հասարակության պառակտման, հակադիր բևեռների բաժանման, ատելություն քարոզելու դեմ միասնական պայքարի ամոքիչ դեղամիջոց է։ Սա կարող է ներաքաղաքական մրցապայքարը որոշակի կառուցողական հունի մեջ պահել, դուրս գալ անձնավորման ու փոխադարձ հեղինակազրկման մակարդակից գաղափարների և կարծիքների մրցապայքարի, հանրային կյանքը լցնել առողջ բանավեճերով, ստեղծված բարդ վիճակից երկիրը հանելու փնտրտուքների ու մտքերի ազատ փոխանակություններով։ Մնում է քաղաքական ուժերը կամք դրսևորեն և միանան «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջարկած հանրային համաձայնությանը։

 Ռացիոնալ այլընտրանքը

Չի բացառվում, որ երկիրն այս օրին հասցրած նախկին ու ներկա իշխանությունները, հանրային կյանքը ողողելով ատելության խոսքով, փոխադարձ վիրավորանքներով էմոցիոնալ դաշտ են ապահովում և միտումնավոր ու նպատակային կերպով փորձում են ժողովրդին զրկել ռացիոնալ ընտրություն կատարելու հնարավորությունից։ Միմյանց թիրախավորող ու միմյանց հասցեին (հաճախ ճշմարիտ) մեղադրանքներ հնչեցնող այս արատավոր տեղապտույտից դուրս գալու ուղին ռացիոնալ այլընտրանքն է՝ ժողովրդի կողմից անբասիր հետագիծ ունեցող, պրոֆեսիոնալ, պարզերես, ազնիվ և դեպի Լուսավոր Հայաստան տանող հայրենասեր մարդկանց ընտրությունը։   

հեղինակ՝ Պողոս Թունյան