Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարան
Քաղաքականություն

Իշխանությունը կրկին անցել է էժանագին «մուտիտների» կամ ինչ մտքի «հրթիռներ» է արձակում Անդրանիկը ԱԺ ապաստարանից

Արցախյան 44-օրա պատերազմի ողջ ընթացքում կեղծիք ու ապատեղեկատվություն տարածած, այսօր էլ Սյունիքի մարզի բնակչությանը թշնամու հետ դեմ-հանդիման թողած, Ադրբեջանի սադրանքների դեպքում որևէ ծպտուն չհանող իշխանությունն ու նրա առանձին անդամ առանձնյակներ հիշում են իրենց չեղած «դուխի» մասին՝ միայն քաղաքական հակառակորդներին արձագանքելիս։

Արձագանքն էլ սովորաբար լինում է անբովանդակ և անհեթեթ։ Այսօր վաղ առավոտից մամուլն ու սոցցանցերը ահազանգում են Սյունիքի մարզում հակառակորդի գործողությունների մասին, թե ինչպես են մինչև ատամները զինված ադրբեջանական ստորաբաժանումներն առանց որևէ դիմադրության մոտ երեք կիլոմետր խորացել հայկական տարածքում և վրաններ տեղադրել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր խնդիրը, հերքել միայն կրակոցների և վիրավորների մասին տեղեկությունները։ Իրավիճակին արձագանքել էր նաև Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը:

«Քանի որ էս կողմից դիմադրության ընդհանրապես չեն հանդիպում, գիշերը 200-ից ավելի զինծառայողով Քելբաջարի կողմից ֆուլ մարտական հագեցվածությամբ բարձրացել են վերև, կտրել են ճանապարհը Սև լճերից դեպի Գորիս, ու իմ ստացած տեղեկություններով նաև շրջապատել են մեր այնտեղի հենակետը: Առավոտյան լույսը բացվել է, տեսել են, որ չորս կողմից ադրբեջանցիներ են: Անգամ անցել են ևս 3 կմ իրենց իսկ նշած GPS-ի կետից դեպի Հայաստան: Հիմա ռուսներն արդեն հասել են, բանակցում են, որքան գիտեմ: Կրակոցների, մարտերի մասին ինֆորմացիան չի ստանում ապացույց, ըստ երևույթին չի եղել, բայց դա հստակ չէ: Այս վիճակն է հիմա»,- News.am-ի հետ զրույցում ասել էր նա:

Իշխանությունը, մինչդեռ, ապատեղեկատվության մեջ է մեղադրում հենց Սյունիքի համայնքապետերին, մարդկանց, ովքեր ապրում են առաջնագծի մոտ, օրավուր բանակցում հակառակորդի հետ, փորձում կանխել սադրանքները, իշխանության անգործության պայմաններում։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է այսօր ասուլիս հրավիրել ու «խրոխտ» հայտարարություններ արել, Վահե Հակոբյանին կոչ արել պանիկա չտարածել։ «Վահե Հակոբյանը էդ կրակոցները իր ականջո՞վ է լսել, թե՞ ուղղաթիռով պտտվելիս: Թող ուղղաթիռն իջեցներ, ավտոմատը վերցներ, գնար, կանգներ զինվորների կողքին: Խելոք նստեք տեղներդ»»,- ասել է Քոչարյանը։

Ուրիշներին խելք սովորեցնելու փոխարեն միգուցե նույն Քոչարյանն ինքը դուրս գար փողոց, մտներ սոցցանցեր, տեսներ, թե ինչի գնահատականներ են տալիս Հայաստանի քաղաքացիները իրեն եւ մյուս ապիկարներին խորհրդարան բերած քաղաքական ուժին։ Դե ինչ կարող ես անել, նախընտրական փուլ է, իշխանականներին ավելի շատ հետաքրքրում է ընդդիմադիր գործիչների հայտարարություններին անհեթեթ պատասխանելը, այլ ոչ երկրի խնդիրները լուծելը, անվտանգության հարցեր կարգավորելը։ Սա էլ կանցնի։