Հաղթեց ողջամտությունը․ դատարանն ազատ է արձակել Պատրոն Դավիթին
Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակել է Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի փաստաբանների միջնորդության վերաբերյալ որոշումը՝ խափանման միջոց կալանավորումը փոխելու մասով։ Դատավորը բավարարել է փաստաբանների միջնորդությունը և ազատ արձակել այս տարվա հանիրավի կալանավորված Գալստյանին։ Խոսքը մի մարդու մասին է, որը, ըստ մամուլի տեղեկությունների, պատերազմի օրերին իր անձնական միջոցներով ձեռք է բերել երկու ԻԼ-76 ինքնաթիռ և իր թիմով 24-ժամյա ռեժիմով կազմակերպել զենք-զինամթերքի տեղափոխություն: Ընդ որում, խոսքը զենքի առքուվաճառքի մասին չէ, այլ տեղափոխման կազմակերպման՝ 180-ից ավելի թռիչքների միջոցով: Գալստյանը ձերբակալվել էր փետրվարի 1-ին, իսկ փետրվարի 2-ին` կալանավորվել։
Դավիթ Գալստյանն ու իր փաստաբանները բազմիցս են նշել, որ գործարարը իր գործողություններում շարժվել է բացառապես օրենքով, մինչև վերջին լուման կատարել պայմանագրային պարտավորությունները, մի բան էլ ավելին արել իր գրպանից։ Հիշեցնենք, որ օրեր առաջ նույնիսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր անդրադարձել Դավիթ Գալստյանին՝ նշելով, որ նա Ռուսաստանում զենք ու զինամթերք է գնել և տեղափոխել Հայաստան: Սա Ադրբեջանի նախագահի կողմից որակվել էր որպես հանցագործություն, իսկ ավելի ստույգ՝ «կոնտրաբանդա»: Թշնամական երկրի ղեկավարի նման արձագանքը, երևի թե, ինքնին բնական է: Բնական չէ, որ նույն գծի մեջ են Հայաստանի գործող իշխանությունները, որոնք մեղադրանքի անհեթեթության պայմաններում շարունակում էին կալանքի տակ պահել մի գործարարի, ով այսօր էլ կարող է մեծ օգուտ բերել Հայաստանի պաշտպանունակության բարձրացմանը։ Ուրախալի է, որ հայաստանյան դատարանն առաջնորդվում է օրենքով և ողջամտությամբ, այլ ոչ իշխանական հրահանգներով և ազատ է արձակում պատերազմի ժամանակ երկրին մեծապես օգնած մարդուն։
Գարիկ Նիկողոսյան




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան