Իշխանությունն ինչպես հանձնեց Արցախը, նույն կերպ ուզում է հանձնել Սյունիքը` փակ դռների հետևում
Սյունիքի տարածք ադրբեջանական զինված հրոսակների ներխուժումից անցել է գրեթե մեկ օր։ Իշխանություններն ու նրանց սազանդարները տարփողում են ինչ-որ դրական զարգացման մասին, բայց որևէ մեկը չի բարեհաճում հանրությանը տեղեկացնել ո՛չ այդ բանակցությունների ընթացքի, ո՛չ էլ հնարավոր զիջումների մասին։ Հանրությունը, ինչպես 44-օրյա պատերազմում, այնպես էլ այսօր ստիպված է տեղեկություններ քաղել այլընտրանքային աղբյուրներից, կարդալ ադրբեջանցի պաշտոնյաների ու բլոգերների հաճախ կեղծ տեղեկությունները։
«Տեղեկությունները ստացվում են ամենատարբեր ուղղություններից, բացի պաշտոնական աղբյուրներից։ Իշխանության տարբեր դեմքեր էլ ընդամենը զբաղված են իրենց տապալումները «սվաղելու», «ծածկադմփոցն ապահովելու» և պատասխանատվությունից խուսափելու՝ արդեն ավանդական դարձած գործելաոճով»,- նշում է Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը և հավելում․
«Ի դեպ, իշխանության տարբեր դեմքերի երեկվա խայտառակ պահվածքն ու պաշտոնական կառույցների լռությունն առավել խորացրեց և վտանգավոր աստիճանի հասցրեց իշխանության՝ ադրբեջանցիներին նոր զիջումներ խոստանալու հասարակության կասկածներն ու մտահոգությունները»։
Առ այսօր որևէ մեկը Փաշինյանի վարչակազմից ողջամիտ բացատրություն չի տվել, թե ինչպես կարող էին ադրբեջանցիները հասնել Սև լճի շրջակայք առանց գեթ մեկ կրակոցի։ Ո՞ւր էին սահմանային հենակետերը, ինչո՞ւ այդ տարածքում ամրություններ չկային, ինչո՞ւ հայկական զինուժը չի նկատել այդ քանակությամբ զինված ադրբեջանիների ներխուժումը և մի հայ հովիվ է տեսել ու ահազանգել։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է միայն մայիսի կեսերին լկտիաբար հայտարարում, թե ձմռան պատճառով չեն կարողացել կահավորել սահմանը։ Իսկ հարցերը, որոնք տրվում և տրվելու են իշխանությանը, բազմաթիվ են։ Թերևս, իշխանությունները չունեն որևէ հարցի պատասխան, այլապես նման վարք չէին ցուցաբերի։
Արմեն Մեհրաբյան




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան