Միշտ 5-10 հազար դրամ է եղել ձայնի գինը, հիմա 50 հազա՞ր են տալիս, այո, ճիշտ հասկացաք. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. «Թուրք-ադրբեջանական հետախուզության ցանցի մասին այս ընթացքում բոլորն են խոսել։ Մեր սիրելի վարչապետն էլ առիթը բաց չի թողնում ընդդիմադիրներին գործակալներ անվանել: Հիմա ինչի՞ եմ էսքանը գրում։ Գործակալները տվյալներ են հավաքել, որ մեր սիրելի վարչապետը դժվար թե ընտրվի, խեղճ Ալիևն էլ ցայտնոտի մեջ է, բա մեզ բանավոր խոստացածը ով կանի, եթե ընտրությունները կրվեն: Բա գիտեք Ալիևը ինչի՞ է վաբանկ գնում։
Էստեղ շատ հետաքրքիր ելք է առաջարկել մեր սիրելի վարչապետը, թե բա «փողին մուննաթ» մեր երկրում ամեն ինչ վաճառվում է, իսկ ընտրողի ձայնը ավանդաբար ապրանք է:
Կանչել են «փողոցի տղերքին»` թաղային հեղինակություններ, մեծ ու փոքր գող-գողականներ ու մի չտեսնված առաջարկ արել․ Հազար ձայնի դիմաց 50 միլիոն դրամ, կասեք չկա՞ տենց թիվ։ Միշտ 5-10 հազար դրամ է եղել ձայնի գինը, հիմա 50 հազա՞ր են տալիս։ Այո, ճիշտ հասկացաք 50 հազար են տալիս ամեն ձայնի համար, քանի որ գիտեն ցածր մասնակցություն է լինելու, հազար ձայնը բավականին մեծ նշանակություն է ունենալու, հետո էլ թե էդ «գողականները» ամեն ձայնի համար ինչ կտան՝ դեռ հարց է, կարող է էլի 10 հազարով համոզեն:
Ստացվում է ընտրողի ձայնը աննախադեպ թանկ է տիկնայք և պարոնայք, էժանով չծախվե՛ք։
Միակ հարցը, որ պատասխան չունի, որտեղից է իշխող ուժին այդքան փող, իրենց ունեցած օլիգարխները հազիվ թե այդքան առատաձեռն գտնվեն: Թերևս որոշել են տարատեսակ ծրագրերի տեսքով պետական բյուջեից հանել, ինչպես Սյունիքում անհասկանալի հիմնադրամին կես միլիարդ տվեցին: Դե մեծ հաշվով ինչ տարբերություն բյուջե, Համահայկական հիմնադրամ, թե սեփական գրպան, փող է ծախսում են՝ սեփական բարօրության համար»:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան