Գյուղ հանձնելու կետ չկա փաստաթղթում․ Լիլիթ Մակունց
Իմ ունեցած տեղեկությամբ հայկական կողմը արձագանքել է, որ ցանկացած հարց աշխատանքային խումբ ստեղծելու հնարավորություն կամ դրա քննարկման հնարավորություն կարող է լինել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանի զինված ուժերը ամբողջությամբ լքեն Հայատանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։ Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Մակունցը։
Հարցին, թե դեմարկացիա և դելիմիտացիա արվելու է, թե ոչ և, եթե արվելու է՝ 100 տոկոսով Հայաստանի շահերի՞ց է բխում, Մակունցը պատասխանեց:
«Ես առաջարկում եմ, որ հղումներ կատարելիս հղումներ կատարենք ոչ թե կասկածելի աղբյուրներին, այլ այն աղբյուրներին, որոնք պաշտոնապես ներկայացվում են։ Ձեր հարցադրմանը վարչապետը այսօր արձագանքել է, որ այն պայմաններով, որոնք կընդունվեն Հայաստանի Հանրապետության կողմից, միայն այդ պարագայում, այո’, դա կարող է բխել հարյուր տոկոսով Հայաստանի Հանարապետության շահերից»,-պատասխանեց Մակունցը
Լրագրողների այն դիտարկմանը, թե, ըստ տարածված տեղեկությունների, խոստացվել է ադրբեջանական կողմին Տավուշի և Արարատի մարզից գյուղեր տալ, արդյոք նման կետ կար փաստաթղթում, Մակունցը պատասխանեց.
«Իմ տեղեկությունով չկա այդ կետը: Կարծում եմ, որ դժվար չէ գուշակել՝ եթե նման բան լիներ, ապա որևէ բան չէր խանգարի որոշ անձանց փակել փաստաթղթի այդ հատվածը, եթե դա փաստաթուղթ է, իհարկե»,- նշեց Մակունցը:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան