Իշխանությունը կորցնում է չափը․ Քաղաքական հետապնդումներ ընդդիմախոսների դեմ
Տարիներ շարունակ նախկիններին հետապնդումների մեջ մեղադրող Փաշինյանն ու նրա գլխավորած խառնակույտն այսօր առավել քան լկտիաբար քրեական հետապնդումներ են իրականացնում հիմնական ընդդիմախոսների նկատմամբ։ Ընդ որում, իշխանությունը նույնիսկ չի էլ փորձում ձևական կողմն ապահովել՝ անցնելով լպիրշության բոլոր սահմանները։
Փաշինյանի համար, թերևս, գերխնդիրը մեկն է՝ ամեն գնով պահպանել իշխանությունը, թքած ունենալով ժողովրդի և միջազգային գործընկերների կարծիքի վրա։ Այլ բան չէր էլ կարող լինել, պատերազմում պարտությունից հետո սեփական ժողովրդի նզովքին արժանացած ուսապարկերի դեպքում։
Այսօր առավոտյան Հատուկ քննչական ծառայություն է կանչվել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ով օրեր առաջ է ստանձնել «Հայաստան» դաշինքի շտաբի պետի պաշտոնը։ Մինչ Ադրբեջանը կտոր-կտոր զավթում է Հայաստանի տարածքը, ադրբեջանցուց վախվորած իշխանությունը առյուծ է կտրում սեփական երկրի ներսում։ Իրավապահմարմիններն էլ հանցավոր և ապիկար իշխանություններին տաքուկ աշխատասենյակներից դուրս շպրտելու, նրանց դեմ քրգործեր հարուցելու փոխարեն, հետապնդում են Փաշինյանի քաղաքական հակառակորդներին։
«Երկիրը նորից պատերազմի շեմին է, տարածքային կորուստների շեմին է, կուլիսներում ստորագրվող փաստաթղթերի շեմին է, սոցցանցերը ողողված են մեր զինուժի ստորացման կադրերով, և նույնիսկ նման պահերին քաղաքական իշխանությունը հրահանգներ է տալիս՝ քրեական հետապնդման, նոր գործերի, քննչական մարմինները շարունակում են հնազանդորեն կատարել այս քաղաքական իշխանության պատվերները, քննչական ողջ համակարգն անգամ այս պայմաններում պատանդի պես կատարում է քաղաքական հրահանգներ»,- արձանագրել են Այլընտրանքային նախագծեր խմբի անդամները։
Հանիրավի մեղադրանքները, վստահ ենք, չեն կարող կպչել ոչ Արմեն Գևորգյանին, ոչ էլ մյուս ընդդիմադիր գործիչներին, փոխարենը թանկ են նստելու Հայաստանի Հանրապետության հեղինակության վրա։ Իսկ դրա միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է ու նրա հլու կամակատարները։
Անդրանիկ Ավետիսյան




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան