Պետք է գործնական քայլեր ձեռնարկել․ Արա Աբրահամյանի ուղերձը
Արա Աբրամյանի ուղերձը
Հաշվի առնելով երեկվանից Հանրապետությունում առկա լարվածությունը նախօրեին հրապարակված փաստաթղթի և ՀՀ վարչապետի կողմից այն ստորագրելու պատրաստակամության շուրջ՝ ևս մեկ անգամ կոչ ենք անում քաղաքական, գիտական, մտավորական և մյուս բոլոր ոլորտների բոլո՛ր կարող ուժերին, ՀՀ ռազմական ղեկավարությանը, հասարակական կազմակերպություններին, անկախ քաղաքական և անձնական շահերից, համախմբվել հանու՛ն մեր պետության:
Մեզ մասնատելն ու բաժանելը հակառակորդի նպատակն է: Մենք չպե՛տք է դա թույլ տանք:
Այս օրը կարող է որոշիչ դառնալ մեր պատմության համար: 100 տարի անց սերունդները կամ կհպարտանան մեզնով, կամ կամաչեն մեր թուլության համար:
Մեր սահմանն այսօր բաց է հակառակորդի առաջ, մեր զինվորն անպաշտպան է, տնտեսությունը կաթվածահար է, մեր քաղաքացին ապրում է համատարած լարման ու նեգատիվի մեջ:
Հիմա, առավել քան երբևէ, պետք է գերակա լինի հայրենիքի/պետության շահը: Այսօրվա իշխանությունն ի վիճակի չէ, կամ, որ ավելի վատ է, չի ուզում պաշտպանել այդ շահը:
Պետք է թույլ չտալ, որ ՀՀ իշխանությունները ստորագրեն մի փաստաթուղթ, որի մասին հանրությունը լիարժեք և ամբողջական տեղեկացված չէ, մասնագիտական շրջանակները չեն տվել իրենք գնահատականը և այդ փաստաթղթի՝ Հայաստանի համար բարենպաստ լինելու հարցում, բոլորս չենք հավաստիացել:
Պետք է գործնական քայլեր ձեռնարկել:
Հայրենիքը վտանգի մեջ է:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան