Լեզվական սայթաքումը տոտալ հարձակման պատճառ
Լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով տոտալ հարձակում է սկսվել նախկին պատգամավոր, «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամի հիմնադիր նախագահ Տիգրան Արզաքանցյանի դեմ։ Պատճառը լեզվական սայթաքումն է, որը տարբեր լրատվական միջոցներ, ֆեյսբուքյան օգտատերեր ուռճացնում և խոշոր մի բան են ներկայացնում, կարծես այդ լեզվական սայթաքումից է կախված երկրի ապագան։
Միգուցե այդ տեղեկատվական գրոհը կազմակերպված է մեկ կամ մի քանի կենտրոններից։ Բնականաբար, թե' իշխանությանը, թե' ընդդիմադիր որոշ ուժերի չի կարող դուր գալ, որ մեծ կարողություն և հնարավորություններ ունեցող գործիչ է մասնակցում ընտրություններին. կարող է լուրջ մրցակից լինել իրենց։
Արզաքանցյանի սայթաքումը «մեծ բոլոլա» դարձնողները հաշվի չեն առնում, որ մարդն իր երկարատև գործունեության ընթացքում խոսում է տարբեր լեզուներով և երբեմն կարող են խնդիրներ ծագել։ Բառ անգամ չեն ասում հայրենիքի համար նրա կատարած ազգանվեր գործերից, բանակին, պետությանը տված օգուտից, սայթաքել է և վերջ, ոհմակով հարձակվել են։
Մինչդեռ՝ Արզաքանցյանը շարունակում է իր գործունեությունը որևէ մեկի հասցեին վիրավորանք չհնչեցնելով, ներկայացնում իր ծրագրերն ու անելիքները։
Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրացուցակը գլխավորող գործիչը հայտարարել է՝ պետք է թիմ ձևավորեն և ընդհատեն ձախողումների շղթան։ Թիմի կազմում ընդգրկվելու համար հրավիրում է բոլորին, ովքեր պատրաստ են ծառայել Հայաստանին և ունեն համապատասխան փորձ։ Հենց այս մոտեցումն է, որ արժանանալու է հանրության աջակցությանը, այլ ոչ մեդիաահաբեկումները, անձնական վիրավորանքներն ու սադրանքները։
Վազգեն Առուստամյան
Վազգեն Առուստամյան




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան