Սյունիքում հազարից ավելի ադրբեջանցի զինծառայող կա
Այսօր ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ հերքել էր, որ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում 1000-ից ավել ադրբեջանցի զինծառայողներ կան.
«Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 23-ի կեսօրի դրությամբ, համեմատաբար կայուն է, միջադեպեր չեն արձանագրվել։
Մայիսի 22-ի երեկոյան ադրբեջանական ԶՈՒ Հայաստանի տարածք ներթափանցած անձնակազմի մի մասը վերադարձել է ելման դիրքեր:
Մամուլում շրջանառվող պնդումը, թե «Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա» չի համապատասխանում իրականությանը»:
Այս տեղեկատվությունը ճշտելու նպատակով` past.am կայքը զրուցել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ, պարզելու համար, թե իրականում քանի ադրբեջանցի զինվորական կա Սյունիքում։ Հարցին ի պատասխան` քաղաքապետը պատասխանեց, որ հստակ թվեր ասել չի կարող, տարբեր տեղանքներում տարբեր քանակի են, սակայն Սյունիքում հազար զինծառայողից ավելի կլինեն.
«Հստակ թվեր չեմ կարող նշել, եթե ամբողջ մարզում, ապա հազարից ավելի կլինեն, տարբեր վայրերում տարբեր քանակի են և կոնկրետ քանակների ես չեմ տիրապետում» ։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան