«2-3 ամիս նկարահանման հրապարակում անցկացնելն անհնար կլիներ»․ Կասպարովը՝ Netflix-ի «Թագուհու գամբիտը» սերիալում որպես դերասան հանդես գալու առաջարկից հրաժարվելու մասին
Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն հայազգի Գարի Կասպարովը PC Gamer-ի հետ հարցազրույցի ընթացքում խոսել է Netflix-ի՝ վերջին ամիսներին ամենադիտված «Թագուհու գամբիտը» սերիալում որպես դերասան հանդես գալու առաջարկից հրաժարվելու մասին։
Հարցին, թե ինչ է կարծում «Ոսկե գլոբուս»-ի արժանացած մինի սերիալի հաջողության մասին, Կասպարովը նշել է՝ «սերիալի հաջողությունը ցույց տվեց, որ շախմատի հանդեպ սերը դեռ գոյություն ունի»։
Շախմատիստի խոսքով՝ թեև սերիալի ռեժիսորն իրեն առաջարկել է խաղալ Վասիլի Բորգովի (սերիալում Ռուսաստանի շախմատի աշխարհի չեմպիոնն է- խմբ․) դերում, նախընտրել է հանդես գալ որպես խորհրդատու։
«Առաջարկեցին խաղալ Վասիլի Բորգովի դերը․ էլ ի՞նչն ինձ համար ավելի բնական կլիներ, քան աշխարհի խորհրդային չեմպիոնի դերում հանդես գալը։ Դա գայթակղիչ առաջարկ էր, ես նույնիսկ կնոջս առաջարկեցի միասին նկարահանվել, հանդես գալ Բորգովի կնոջ դերում, բայց մենք մեկ վայրում միասին այդքան ժամանակ չէինք կարող անցկացնել։ Երկու-երեք ամիս նկարահանման հրապարակում անցկացնելն անհնար կլիներ»,- կատակել է շախմատիստը։
Կասպարովը նաև նշել է, որ սերիալի հաջողությունը պայմանավորված է «իրական շախմատային խաղերով»։
«Թագուհու գամբիտը» ամերիկյան դրամատիկական հեռուստատեսային մինի սերիալ է, որը հիմնված է Ուոլթեր Թևիսի 1983 թվականի համանուն վեպի վրա, գլխավոր դերում Անյա Թեյլոր-Ջոյն է: Այն ստեղծվել է Սքոթ Ֆրենկի և Ալլան Սքոթի կողմից և թողարկվել Netflix-ում 2020 թվականի հոկտեմբերի 23-ին։
Սերիալը պատմում է ծնողազուրկ և տաղանդավոր շախմատիստուհի Բեթ Հարմոնի մասին։ Իրադարձությունները տեղի են ունենում «սառը պատերազմի» տարիներին։ Այն պատմում է աշխարհի լավագույն շախմատիստուհու կոչման ճանապարհին թմրակախվածության դեմ գլխավոր հերոսուհու պայքարի մասին։





















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից