Փողոցային նկարչուհին դատի է տվել Վատիկանին իր աշխատանքից անպատշաճ կերպով օգուտ քաղելու համար (լուսանկարներ)
Փողոցային նկարչուհի Ալեսիա Բաբրոուն դատի է տվել Վատիկանի գլխավոր փոստային բաժանմունքին՝ իր աշխատանքից անպատշաճ կերպով օգուտ քաղելու համար, հայտնում է Associated Press-ը:
Խոսքը 2019 թվականին Վատիկանի հարակից կամրջի վրա պատկերված գրաֆիտիի մասին է: 19-րդ դարի գերմանացի նկարիչ Հեյնրիխ Հոֆմանի աշխատանքի ոճով ստեղծված գրաֆիտին պատկերում է Քրիստոսին, որի վրա մարդկային սիրտ է, իսկ մարմնի վրա գրված է «Պարզապես օգտագործիր այն» բառերը:
Նշվում է՝ գրաֆիտին ավարտին հասցնելուց մեկ տարի անց Ալեսիա Բաբրոուն ցնցվել է՝ իմանալով, որ այս ստեղծագործության պատճենն օգտագործվել է Սուրբ Զատկի համար նախատեսված փոստային նամականիշների վրա՝ առանց նրա համաձայնության:
Նկարչի փաստաբանները նամակներ են ուղարկել Վատիկանի ֆիլատելիստական և դրամագիտական բաժանմունքներ՝ այս հարցը խաղաղ ճանապարհով լուծելու խնդրանքով: Սակայն նրանց պատասխան չի տրվել: Այդ պատճառով Բաբրոուն ստիպված է եղել դատական հայց ներկայացնել մտավոր սեփականության իրավունքի խախտման համար:
Դրանում տուժողը որպես բարոյական վնասի փոխհատուցում պահանջում է 130 000 եվրո: Բաբրոուն այս առնչությամբ շեշտել է, որ դատավարությունը Կաթոլիկ եկեղեցու կամ Վատիկանի դեմ նախատեսված հարձակում չէ: Հայցը ներկայացվել է միայն նրա համար, որ նկարչի իրավունքը պաշտպանված լինի:
Հայցադիմումի համաձայն՝ փոստային նմուշների միայն առաջին տպաքանակը ներառել է 80 000 նամականիշ: Դրանց 1 հատը վաճառվել է 1,15 եվրոյով:






















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից