Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ»

ԹԵՍՏ․ ասե՛ք, թե ինչպես եք բռնում մեքենայի ղեկը, կասենք՝ ինչպիսի մարդ եք․․․

Այն, թե ինչպես եք ղեկը բռնում, շատ բան կարող է պատմել ձեր բնավորության մասին: Ներկայացնում է Positive-ը:

Ընտրեք նկարում մեքենա վարելիս ձեռքերի ձեր դիրքը և իմացեք՝ դա ինչ է նշանակում:

1. Մինիմալիստ

Փորձում եք կյանքն այնքան պարզեցնել, որքան հնարավոր է: Ձեզ չեք շրջապատում անպետք իրերով և մարդկանցով, որպես ընկեր ընտրում եք ամենաուղիղ և անկեղծ մարդակնց: Բայց այն, որ դուք մինիմալիստ եք, չի նշանակում, որ ձեզ հետ ձանձրալի է:

2. Հումորիստ

Ձեր ուղեղը մշտապես տարատեսակ խենթ մտքեր է հղանում: Շատ զվարճալի և եռանդուն մարդ եք: Կրեատիվի իսկական հանճար եք, ձեր արտիստիկ ունակությունները շատ ընկերների են գրավում:

3. Խաղաղարար

Վեճեր չեք սիրում, դրանք ձեզ տխրեցնում և հանում են ներքին հավասարակռությունից: Եթե երբևէ բարձրացնում եք ձեր ձայնը, ձեր հարազատները զարմանում են և հասկանում, որ դա լուրջ է:

4. Պերֆեկցիոնիստ

Շատ ուշադրություն եք դարձնում մանրամասներին, սիրում եք, երբ ամեն ինչ ըստ ծրագրի է ընթանում: Հստակորեն համոզված եք, որ եթե ինչ-որ բան անել, ապա լավ: Միշտ կոկիկ և լավ տեսք ունեք:

5. Խուճապի մեջ ընկնող

Հաճախ եք պայքարում ձեր վախերի դեմ: Կարող եք մի քանի անգամ տուն վերադառնալ՝ ստուգելու՝ արդյոք բոլոր դռները փակ են, արդուկն անջատված է: Նախընտրում եք ռիսկի չդիմել և վստահում եք միայն ստուգված և հուսալի մեթոդներին:

6. Արկածախնդիր

Էքստրեմալ զբաղմունքներ եք սիրում: Ձեր կյանքի նշանաբանն է՝ «լիարժեք ապրել»:

7. Ղեկավար

Դուք ի ծնե առաջնորդ եք: Իրավիճակը ձեր վերահսկողության տակ վերցնելու, հստակ և վճռականորեն կառավարելու տաղանդ ունեք: Շրջապատողները ձեզ դիմում են խորհրդի և աջակցության համար:

8. Հուսալի

Մարդիկ ձեզ սիրում են: Դուք հսկայական աջակցություն եք ձեր ընտանիքի և ընկերների համար: Անկեղծորեն ուրախանում եք ուրիշների հաջողությունների համար և չեք ամաչում ձեր հիացմունքն ուրիշներին հայտնել:

9. «Զիլ տղա»

Սովոր չեք ամեն ինչ սրտին չափազանց մոտ ընդունել, շրջապատողներին կարող է թվալ, որ ձեզ համար ամեն ինչ միևնույն է: Նույնիսկ կյանքի ամենածանր շրջաններում դուք ինքնավստահ և հանգիստ եք: Ձեզ համար ամեն օրը տոն է:

10. Տանկ

Դուք միշտ զբաղված եք, ձեր ճանապարհին հանդիպողների հետ գլուխ դնելու ժամանակ չունեք: Խնդրի լուծման ուղղությամբ գլուխ կոտրելու փոխարեն՝ նախընտրում եք ամեն կերպ առաջ գնալ: Նպատակասլաց եք:

Ավելին