Խաչիկ Ասրյանը ուղենշեց ընտրակաշառք բաժանողների ճանապարհը
Խորհրդարանական արտահերթ ընտրություններում ընտրակաշառք բաժանելն ու վերցնելը ամենադավաճանական քայլն է, որ կարող է անել ՀՀ որևէ քաղաքացի։ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը շատ ավելի կոպիտ է արտահայտվել։
«Ընտրակաշառք բաժանողը թուրքի օգտագործած՝ կեղտաջրի մեջ գտնվող պահպանակ է»,- ասել է Խաչիկ Ասրյանը կուսակցության ղեկավար կազմի՝ Նախագահության 13-րդ ժողովին։
Միգուցե, կասեք, թե կոշտ է, սակայն իրականում հենց այսկերպ պետք է պայքարել ընտրակաշառքի դեմ։ Իրենց քվեն ու երկրի ապագան ծախողները, գնողներն են, որ խփում են մեխերը Երկրի ու Պետականության դագաղին։
«Հերոս հայ ժողովուրդը ականատեսն է լինելու, թե ոնց եմ մոխիր դարձնում բոլոր կաշառակերներին։ Այդ ժամանակ մենք պատվախնդրորեն կառուցելու ենք մեր ապուպապերի երազած քրիստոնյա, ուժեղ, միասնական Հայաստանը»,- արձանագրում է Խաչիկ Ասրյանը։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Հավատքով, ուժեղ, միասնական» կարգախոսով։ Արցախյան երեք պատերազմներին մասնակցած գործիչն արդար հարց է բարձրացնում․
«Ովքեր 44-օրյա պատերազմին վազելով չեն գնացել մասնակցել՝ պատրաստ լինելու զոհաբերելու իրենց կյանքը, իրավունք ունե՞ն հայտ ներկայացնելու ԱԺ ընտրություններին մասնակցելու»։
Կարեն Խալաթյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...