Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն Մանուկյան
Քաղաքականություն

ԲՀԿ-ն աղետաբեր ուժի հետ գործակցելու օրակարգ չունի․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքական բամբասանքը տասնամյակներ շարունակ Հայաստանի քաղաքական դաշտում դարձել է հեղինակազրկման ու վարկաբեկման գործիք։ Ավելի կամ պակաս հաջողությամբ այն հիմնականում կիրառում են ազդեցիկ քաղաքական թիմերի, կուսակցությունների և անհատների նկատմամբ։ Քաղաքական բամբասանքների խտությունը և նրանց մեջ տոքսիկության աստիճանը՝ համեմված ֆանտաստիկայի ժանրի ցնդաբանություններով, շոշափելի է դառնում հատկապես նախընտրական փուլերում։ Արդեն ամիսներ շարունակ աղետի ու պետականության կորստի ռիկի մեջ գտնվող մեր երկրում, որտեղ իշխանափոխության օրակարգը դարձել է կենսական անհրաժեշտություն, իսկ արտահերթ ընտրություններ կազմակերպելը՝ առաջնահերթություն, քաղաքական բամբասանքների պակաս չի զգացվում։

Քաղաքական կեղծիքներով ու մանիպուլ յացիաներով կերակրելով հասարակության տարբեր շերտերի՝ մենք այսօր ատելության ու փոխադարձ անհանդուրժողոկանության ծայրահեղ փուլում ենք, ուր անգամ ընտանիքի անդամներն իրար հետ թշնամանում են քաղաքական հողի վրա, «ներկաներ-նախկիններ» և նման կեղծ թեզերի պատճառով։ Քաղաքական դաշտում այս ամենը էլ ավելի է խտանում՝ ձևակերպելով փոխադարձ ատելության ճամբարներ։ Այսօր մեր քաղաքական դաշտում կա մեկ առանցքային «կարմիր գիծ», որը հատելը հանցանք ու դավաճանություն է պետության ու մեր ազգի ապագայի նկատմամբ. դա գործող աղետաբեր կառավարության ու այն կազմող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցությունն է ինչպես մինչ ընտրությունները, այնպես էլ հետագայում՝ ընտրություններից հետո։ Հենց այս թեզն է, որ լակմուսի թուղթ է բոլոր քաղաքական ուժերի ու շարժումների համար։

Հենց այս հարցի վերաբերյալ դիրքորոշումն է ի ցույց դնելու, թե նրանց համար ի՞նչ է պետությունն ու իշխանությունը, ի՞նչ է մեր քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը։ Եթե քաղաքական որոշ խմբակների ու կուսակցությունների համար դա կմկմախառն պատասխանների ու խուսափողական տեքստերով ձևակերպումներ ենթադրող դիրքորոշում է, ապա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մոտեցումն այդ մասով վերահաստատելու կարիք անգամ չունի։ Ի վերջո, ԲՀԿ-ն այն ուժն էր, որ ներկայացված լինելով ԱԺ-ում, դեռ անցած տարի իր առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի հնչեցրած թեզերով բաց ու շիտակ, հստակ հայտարարեց, որ, այո՛, պահանջում է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ողջ կառավարության հրաժարականը։ Եվ դա այն դեպքում, երբ շատերը լղոզված տեքստեր էին արտաբերում, զգուշավոր ձևակերպումներ իրենց թույլ տալիս։

ԲՀԿ-ն սկզբունքային տեսակետ արտահայտելու հետ երբեք խնդիրներ չի ունեցել։ Օրակարգն այն ժամանակ էլ, այսօր էլ հստակ է. պետությունն առաջնահերթ է, իսկ դավադիրների հետ ճանապարհ անցնելը՝ անթույլատրելի։ Ու, չնայած այս փաստին, արդեն ամիսներ շարունակ տարբեր քաղաքական շրջանակներ հետևողականորեն գեներացնում էին այն միտքը, թե չի բացառվում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններից հետո կարող է կոալիցիա կազմել գործող աղետաբեր քաղաքական ուժի հետ։ Ազդեցիկ քաղաքական ուժերին հեղինակազրկելու ու վարկաբեկելու, սեփական քաղաքական մանր տրամաչափը ի հաշիվ նրանց ինչ-որ կերպ նշմարելի դարձնելու քայլերը ԲՀԿ-ի դեմ, իհարկե, չաշխատեցին։ Քաղաքական հիշողություն չունեցող և ուժեղ թիմերի վրա ցեխ շպրտելու նախընտրական պատվեր կատարողների համար օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հստակ անդրադարձավ և վերջակետ դրեց այդ կեղծ ու վարկաբեկիչ լուրերին՝ նշելով. «Բացառված է, որ ես միանամ Փաշինյանի հետ»։

Կարծում ենք՝ աղետաբեր ուժերի հետ համագործակցել-չհամագործակցելու թեզը կարևոր, քաղաքական ջրերը զուլալելու լավ քննություն էր կուսակցությունների ու նորահայտ շարժումների, անձ-կուսակցությունների, սակայն ոչ «Բարգավաճ Հայաստանի» մասով։ Թե՛ քաղաքական տրամաչափի, թե՛ ռեսուրսի, թե՛ գաղափարական մոտեցումների հետողականության առումով առաջնահերթությունները ԲՀԿ-ի համար այլ են, ու դրա լավագույն ապացույցը եղել է կուսակցության անցած ճանապարհը և պետականակենտրոն դիրքորոշումները։

Արսեն Սահակյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում