Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն Մանուկյան
Քաղաքականություն

Եկել է փակագծերը բացելու ժամանակը. Սուրիկ Խաչատրյան

Իմ շատ սիրելի՛ սյունեցիներ

Գիտեմ, որ  շատերիդ համար անակնկալ էր վերջին օրերին  Հայաստանում և հատկապես Սյունիքում  տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իմ լռությունը, բայց հիմա եկել է փակագծեր բացելու ժամանակը։  

   Ես,  որպես հրամանատար, 90-ական թվականներին   իմ հաղթական ուղին, գումարտակիս  հետ, կառուցել եմ ազնիվ նվիրումով և կարելի է ասել հենց այս նույն իրավիճակից, հասնելով մինչև Ջրական (Ջաբրայիլ)։ Միշտ եղել եմ հայրենիքիս և սյունեցիներիս կողքին։ Բայց եկավ մի պահ, երբ առողջական խնդիրներով մեկնեցի արտերկիր։ Ներկայիս ղեկավարությունն ամեն ինչ արեց, որ Հայաստան վերադարձի դռները փակի իմ առջև։ Մեկնելուց հետո, երբ ես գտնվում էի վերակենդանացման բաժանմունքում, ինձ դեմ շինծու քրեական գործ հարուցվեց, որը ոչ մի աղերս չուներ իրականության հետ և մինչ այսօր դեռ ապացուցված էլ չէ։ 

Հարուցված շինծու քրեական հետապնդումը երկու անգամ  դադարեցնելու իմ փորձերը  մերժվեցին։ Մերժվեցի, քանզի մարդիկ, ովքեր ղեկավարում են մեր սուրբ երկիրը, բնավ շահագռգիռ չեն մեր նրա  ապագայով։  Ես նույնիսկ պատրաստ էի շինծու մեղադրանքի  այդ  5 մլն դրամը վճարել, և պատերազմի ժամանակ և հետո լինել հայրենիքում, սակայն ապարդյուն։ Նրանց նպատակը ինձ հեռացնելն էր Հայաստանի և հատկապես Սյունիքի պաշտպանության գործընթացից։ Այս պահին ես արտերկրում եմ։ Թեև բուժանձնակազմը ինձ  ինքնաթիռով թռիչքներ չի թույլատրում, սակայն ես պատրաստ եմ անտեսել ամեն ինչ ու վերադառնալ հայրենիք։ Ուզում եմ ասել, որ իրոք մղկտում է սիրտս ստեղծված իրավիճակից, ուզում եմ հիշեցնել, որ ես չեմ հեռացել ձեզանից, ես միշտ կամ ու կլինեմ ձեր կողքին։

Այսօր, առավել քան երբևէ,   ես վստահ եմ, որ մեր երկրին իմ վերջին առաքելությունը  լինելու է հենց Սյունիքի արժանապատիվ խաղաղության ապահովումը, որ  մեր սերունդները կրկին ապրեն  հաղթանակած երկրում, գլուխները բարձր, ու ձիգ մեջքով։ Այն միտքը որ մենք կրկին ունենալու ենք արժանապատիվ խաղաղություն, ապագայի մասին իմ միակ տեսլականն է։

Սիրելի՛ սյունեցիներ 

Ցանկությունս է հունիսի 20-ին կատարեք ճիշտ ընտրություն, միանշանակ մերժեք այս իշխանությանը, ովքեր մատաղ արեցին մեր որդիներին, ովքեր հետո նույնիսկ չգնահատեցին նրանց սխրանքները, ովքեր վերջ դրեցին մեր փառավոր հաղթանակներին։

 Ես,  լինելով Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ինչու չէ նաև ՀՀԿ խմբակցության հիմնադիրը Սյունիքում, կոչ եմ անում բոլորիդ քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին։  

Դուք լավ գիտեք, որ ձեզ հետ անցած իմ ուղին արդար է եղել, ես  բաց ու շիտակ եմ ձեզ հետ, ձեր կողքին եմ ու լինելու եմ։ Ես երբևէ չեմ ամաչել ձեր դեմքին նայելուց,  քանի որ արել եմ հնարավորն ու անհնարինը յուրաքանչյուրիդ կողքին կանգնելու համար։  Դուք լավ գիտեք, որ ես մշտապես կատարել եմ տվածս խոստումները, ու հիմա էլ վստահաբար ասում եմ․ մենք ունենալու ենք անվտանգ ու ապահով Սյունիք։

Ցանկությունս մեկն է․ապացուցեք որ հարգանքը փոխադարձ է, ապացուցեք, որ այն, ինչ կլիներ իմ ներկայության պարագայում, կարող է լինել նաև բացակայության ժամանակ։ Վստահ եմ, որ կլսեք հորդորս, որ միասին կարողանանք կերտել մեր վաղվա Հայաստանը։

Պատիվ ունեմ, ու գիտե՛մ, որ Սյունիքս նույնպես Պատիվ ունի։

#Պատիվ_ունեմ