«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը համակիրների հետ
«Մեր տունը Հայաստանն է» քաղաքական ուժը նախընտրական քարոզարշավի շրջանակում այսօր «Անի պլազա» հյուրանոցի մեծ դահլիճում հանդիպել է իր համակիրների և վստահված անձանց հետ:
«Նախընտրական սեղմ իբր քարոզարշավի համար հատկացված ժամանակի ընթացքում րոպեն ավելի քիչ վայրկյան ունի, քան սովորաբար»,- հավաքը սկսելուց առաջ ասաց «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը և մարդկանց խնդրեց զբաղեցնել տեղերը:
Նա ասաց, որ հանդիպման ձևաչափն ունի յուրահատկություն և բացի նրանից, ինչ իրենք խոսում են քարոզչության ընթացքում ժողովրդին ներկայացնելու համար, թե ինչու պիտի մասնավորապես մարդիկ 10-րդ քվեաթերթիկը գցեն քվեատուփ, ամենից առաջ անհրաժեշտություն կա անդրադառնալու քարոզարշավի որակին և՛ քվեարկության, և՛ հաշվարկի գործընթացին: Տիգրան Ուրիխանյանը իր համակիրներին և վստահված անձանց հորդորեց հետևել ընտրությունների ողջ ընթացքին և ընտրախախտումների դեպքում անպայման արձանագրել և կապ հաստատել իրենց հետ այդ խնդիրները լուծելու համար․
«Մեր անելիքը հետևյալն է, չնայած այն հանգամանքին, որ ընտրությունները, ընտրական գործընթացը, դրան հետևող ժամերի ընթացքում ամենակարևոր պրոցեսը՝ հաշվարկը, հաշվարկից հետո եռօրյա կտրվածքով ճշգրտումները ուղիղ ԿԸՀ-ի ինչպես նաև պետական մի շարք կառույցների և մարմինների պարտավորությունն են, այսինքն օրվա իշխանությունների, թեկուզ ժամանակավոր պաշտոնակատարների պատասխանատվության տիրույթում են, բայց, ցավոք սրտի, մենք ապրում ենք այնպիսի իրականության մեջ, որ մեր հասարակության զգալի մասը շարունակում է ունենալ ընտրական գործընթացի հանդեպ վերապահումներ, և մենք ինքներս այդ վերապահումներն ունենք»։
«Շտաբի կողմից սահմանված է դրամական հատուցում, ֆինանսավորում այն վստահված անձանց համար, ովքեր այդ օրը ծախսելու են ժամանակ, միջոցներ, կազմակերպչական աշխատանք են իրականացնելու, գումար են ծախսելու, տեղաշարժվելու են։ Բայց դա արվելու է միայն օրենքով սահմանված կարգով, որին կարող եք ծանոթանալ ցանկացած պահի»։





















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ