Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ժամանց

«Ուզում էինք տարբերվող անուն լինի, նաև` հետաքրքիր բացվում է». Էդգար Իգիթյանը` հայր դառնալու, երեխայի անվան ընտրության և կնոջը շնորհակալ լինելու մասին

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ այսօր լույս աշխարհ է եկել դերասան Էդգար Իգիթյանի և ֆիթնես մարզիչ Լուսինե Չոբանյանի առաջնեկը։

Դերասանն ինչպես երեխայի սպասելու մասին առաջին հարցազրույցն էր վստահել թերթ-ին, այնպես էլ հայր դառնալուց հետո առաջինը մեզ հետ զրուցեց։

Նորաթուխ հայրիկը դեռ չի հանդիպել որդուն. այժմյան կարգն է այդպիսին։

«Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը։ Ծնվելուց հետո ավելի մեծ է իրեն տեսնելու ցանկությունս, բայց ճարս ինչ, դեռ միայն տեսազանգով եմ տեսել։ Զգացողություններիս մասին ավելի ճիշտ կխոսեմ, երբ գրկեմ տղայիս, զգամ իր հոտը,- ասաց նա ու հավելեց, որ որդուն չհանդիպելու կարգին ըմբռնմամբ է մոտենում -Ես շատ եմ ուզում տեսնել իրեն, բայց գիտակցում եմ, որ եթե նման կարգ են սահմանել, ուրեմն այդպես ավելի լավ է երեխայի համար»։

Դերասանն ասաց, որ կինն ու որդին իրենց շատ լավ են զգում։ «Իհարկե, շատ դժվար էր, բայց փառք Աստծո, ամեն ինչ շատ լավ է անցել։ Մեր սեռը, երևի, լավ չի գիտակցում` ինչ անբացատրելի բարդ է կնոջ համար մեզ երեխա պարգևելը։ Պիտի շնորհակալ լինենք մեր կանանց։ Ես այդ հարցին ավելի գիտակցաբար եմ մոտենում ու, իսկապես, շատ շնորհակալ եմ Լուսինեին ինձ այս երջանկությունը պարգևելու համար»,- ընդգծեց նա։

Էդգարն ու Լուսինեն նախապես պարզել էին երեխայի սեռը, բայց գերադասել էին գաղտնի պահել այն։ Դերասանը վստահեցնում է` երջանիկ կլիներ երկու սեռի պարագայում էլ։

«Ինձ համար հատուկ տարբերություն չկար, բայց կյանքիս դժվարություններից ելնելով գիտեի, որ առավելություն է, երբ տան մեծը տղա է լինում Իհարկե, եթե աղջիկ էլ ունենայի, շատ կուրախանայի։ Ես ու Լուսինեն աղջկա անուն էլ էինք ընտրել։ Հետագայում անպայման աղջիկ էլ կունենանք, տղա էլ` հնարավոր է` 2 տղա, 2 աղջիկ։ Մենք ուզում ենք շատ երեխաներ ունենալ։ Մեր ազգին էլ հիմա տղաներ են պետք։ Հետաքրքիր է, որ վերջերս ավելի շատ հենց տղաներ են ծնվում։ Հիվանդանոցում էլ ասացին, որ հիմա գերակշիռը տղաներ են»,- ասաց նորաթուխ հայրիկը։

Անդրադառնալով անվան ընտրությանը` Էդգարը պատմեց, թե ինչպես է այն բացվում։ «Ուզում էինք տարբերվող անուն լինի։ Երկար ուսումնասիրում էինք տարբերակները, Լեոնը երկուսիս էլ միանգամից դուր եկավ, նաև հետաքրքիր բացվում է` Լուսինեի, Էդգարի որդի։ Ինձ համար հենց տղայի անուն է։ Համանուն ֆիլմն էլ շատ եմ սիրում, տպավորված եմ տղամարդկային կերպարով»,- եզրափակեց դերասանը։