Արա Աբրամյանի քաղաքական առաջարկի հիմնական խարիսխը միասնության կոչն է
Նախընտրական շրջանում աղմուկն ուժգնանում է՝ ծրագրեր, խոստումներ, ականջ ու աչք շոյող պատմություններ, ճգնաժամի հաղթահարման հազար ու մի առաջարկներ։ Եւ հենց այս պատկերայնության մեջ ամենադժվար գործը ՀՀ քաղաքացունն է, որի որոշիչ ձայնից է կախված երկրի հետագա ընթացքի ուղղությունը։ Հայ ժողովրդի համար բավականին բարդ ու խրթին խաչմերուկ է․ խաղասեղանին հայրենիքն է, պետությունն ու մեր սերունդների ապագան։
Իրավիճակն օրհասական է, և մենք այս անգամ արդեն սխալվելու իրավունք չունենք։ Հարկավոր է քաղաքական այնպիսի միավոր, որը չի շարունակում ոչ նախկինների, ոչ ներկաների գործը, որը չի սպասարկում ոչ նախկինների, ոչ ներկաների շահերը, այլ առաջարկում է սեփական ճանապարհը, սեփական ծրագիրը, ելքի սեփական բանաձևը։
Մեր տունը Հայաստանն է։ Այս այլընտրանքային ուժի միասնական ցուցակի համարը քվեաթերթիկում 10-ն է։ Ուժի ձևավորվման հիմքում կանգնած է մեծ բարերար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանը, ով բազմից ապացուցել է, որ հայրենիքի ու հայ ժողովրդի կողքին է ցանկացած ժամանակ, Հայաստանում և սփյուռքում։
Նա, ապրելով և գործունեություն ծավալելով Ռուսաստանի Դաշնությունում, մշտապես մտահոգված է եղել Հայաստանի խնդիրներով և դրանց լուծման ուղղությամբ մեծ աշխատանքներ է կատարել։
Արա Աբրամյանի քաղաքական առաջարկի հիմնական խարիսխը միասնության կոչն է․ նա վստահ է, որ համախմբվածությունն է լինելու հայ ժողովրդի փրկօղակը։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան