Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցՎարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Արթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղՍենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանԱպրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ»
Հասարակություն

Արմավիրի մարզպետը հրատապ հավաք է կազմակերպել. «168 ժամ»

«168.am-ը տեղեկացրել էր, որ Արմավիրի մարզում հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ մոբիլիզացված է եղել ողջ վարչական ռեսուրսը, մասնավորապես՝ մարզի կրթական հաստատությունները:

Մեր խմբագրություն ահազանգած աշխատակիցների խոսքով՝ ուղիղ հրահանգը դպրոցի տնօրեններին եղել է Արմավիրի մարզպետարանի Կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանի կողմից, ով նույնպես այդ ժամին աշխատանքի էր ու հենց դրա համար է հարկատուների հաշվին աշխատավարձ ստանում, կրթության ոլորտում պետական քաղաքականության իրականացման համար:

Վերջինս շրջել է գյուղերով, մասնակցել Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին կրկին աշխատանքային ժամին ու հընթացս մարդահաշվարկ ու ներկա-բացակա կատարել՝ հավանաբար հետագայում արդեն իսկ հնչեցրած սպառնալիքն իրագործելու համար:

Մենք նաև լուսանկար էինք հրապարակել, որն արված էր հենց Նիկոլ Փաշինյանի՝ Արմավիրի մարզում քարոզարշավ իրականացնելու օրը: Դրանում ձախից աջ պատկերված են Արմավիրի մարզպետարանի Կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, կողքին՝ մարզի Դաշտ գյուղի տնօրեն, ԲՀԿ-ական Սիրանուշ Սահակյանն է, իսկ երրորդը Սոնյա Բուդաղյանի ընկերուհին է՝ 2019թ. սկանդալով Էջմիածնի թիվ 3 դպրոցի տնօրեն դարձած Գրետա Անդրեասյանը:

Եվ անգամ այն պարագայում, երբ խստագույն հրահանգով մարզային ենթակայության բոլոր հիմնարկների աշխատակիցները պետք է մասնակցեին Նիկոլ Փաշինյանի հետ «հանդիպումներին», պատկերը, մեղմ ասած, մխիթարական չէր:

Հավանաբար հենց դա տեսնելով ու կանխազգալով, որ մարզում քվեարկության արդյունքներով՝ հունիսի 21-ին տխուր պատկեր է արձանագրվելու, Արմավիրի մարզպետարանում, մարզպետի գլխավորությամբ, լծվել են իրավիճակը փրկելու գործին:

Մեր տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 15-ին, օրվա 2-րդ կեսին, Արմավիրի մարզի բոլոր դպրոցների տնօրեններին շտապ կանչել են մարզպետի մոտ։

Նշենք, որ գործող մարզպետ Համբարձում Մաթևոսյանը «քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում 35-րդ համարն է, պատգամավորության թեկնածու, և ներկայումս պաշտոնապես գտնվում է արձակուրդում։

Տնօրենները, տեղյակ լինելով նաև այս իրողությունից, այնուամենայնիվ շտապել են մարզպետարան՝ հասկանալու, թե այս հրատապությունը կամ լարվածությունը ինչով է պայմանավորված։

Մեզ փոխանցեցին, որ ուշագրավ տեսարան է եղել մարզպետի ընդունարանում, որտեղ ընդունելության համար հերթագրվելուց հետո տնօրենները ժամեր շարունակ դեգերել են մարզպետարանի միջանցքներում և դահլիճներում, մինչև կհասնի իրենց հերթը, և կրթության վարչության պետը մեկ առ մեկ իրենցից յուրաքանչյուրին կուղեկցի մարզպետի աշխատասենյակ։

Նշենք, որ մարզային ենթակայության 111 դպրոց կա, և բոլոր տնօրենները կանչվել են մարզպետարան:

Հատկանշական է, որ, ինչպես պնդում են մարզի կրթական հաստատությունների աշխատակիցները, մինչև ընտրությունների մասին որոշման կայացումը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանն արդեն սկսել էր իր կողմից վստահելի համարվող փոքրաթիվ տնօրեններից, իսկ հետո արդեն տնօրենների մի այլ խմբից ևս պահանջել և հավաքել «ՔՊ»-ին ընտրող անձանց ցուցակներ։

Մարզային կրթական հաստատությունների աշխատակիցները նշում են՝ իհարկե, այդ տիկնոջ հեղինակության և ղեկավարման «հմտությունների» ու մեթոդների պարագայում նշված ցուցակների և այդտեղ նշված անձանց թիվը մեծ կամ առնվազն հույսեր ներշնչող չէր կարող լինել, ինչն առավել ակնհայտ դարձավ նաև Նիկոլ Փաշինյանի՝ Արմավիր քաղաքում ունեցած հավաքի ժամանակ մարզկենտրոնի կիսադատարկ հրապարակում մանկավարժական հանրույթի փոքր թվից (իսկ, ինչպես արդեն գրել ենք, տիկինն անձամբ էր ջանացել՝ զանգեր տնօրեններին, պարտադրել կոնկրետ վայր հասնելիս մոտենալ իրեն և ներկա ստանալ)։

Արմավիրում Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի ու նվազող շանսերի պարագայում մարզպետն ինքն է որոշել խոսել տնօրենների հետ՝ հավանաբար արդեն վստահ լինելով, որ առնվազն իր խոսքը կարող է ինչ-որ բան փոխել կամ հետագա ազդեցություն ունենալ։ Մարզպետի հետ առանձնազրույցներից հետո տնօրենները մեկնել են մարզպետարանից։

Թե ինչ ազդեցություն կունենա մարզպետի խոսքը տնօրենների մոտ, կհասկանանք քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ, իսկ մինչ այդ նշված փաստի վրա ենք ուզում հրավիրել տարատեսակ դիտորդական կազմակերպությունների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, միջազգային կառույցների ուշադրությունը:

Վստահաբար այս պահին դեռ մարզպետարանի տեսախցիկների ձայնագրությունները պահպանված կլինեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։