Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանՊենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՌազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան
Աշխարհ

Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր

Իսրայելի պաշտպանության բանակը գիշերը հարվածներ է հասցրել և շարունակում է գրոհել շիական «Հեզբոլլահ» շարժման թիրախները Լիբանանի հարավում՝ ի պատասխան այդ կազմակերպության զինյալների կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումների։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

««Հեզբոլլահի» կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներից հետո ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել ամբողջ գիշեր և շարունակում է գրոհել հարավային Լիբանանի մի քանի շրջաններում գտնվող թիրախները՝ խոցելով «Հըզբոլլահի» ահաբեկիչներին և ահաբեկչական օբյեկտները», - ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հարվածի հետևանքով զոհվել է 16 մարդ։ Այս տվյալները բերված են ՏԱՍՍ-ին փոխանցված կառավարական արտակարգ իրավիճակների շտաբի ամփոփագրում։

«Հարրուֆ ավանի վրա օդային հարձակման զոհ է դարձել ութ խաղաղ բնակիչ, Էշ-Շարկիայում օդային հարձակման հետևանքով տուն է ավերվել, զոհվել է չորս մարդ, ևս երեքը սպանվել են Քֆար-Սիրի վրա հարձակման ժամանակ»,- նշվում է տեքստում:

Էդ-Դուվեյրից ստացվել են տեղեկություններ մեկ զոհի մասին, որը, ենթադրաբար, «Հըզբոլլահի» անդամ է, որտեղ իսրայելական անօդաչու թռչող սարքը հարձակվել է մոտոցիկլետի վրա։