Նյու Յորքում հայտարարվել են Պուլիցերյան մրցանակի այս տարվա հաղթողները
Հունիսի 11-ին Նյու Յորքում հայտարարվել են հեղինակավոր Պուլիցերյան մրցանակի այս տարվա դափնեկիրները, ասվում է մրցանակաբաշխության կայքում: Կորոնավիրուսային համավարակի լուսաբանման համար New York Times պարբերականը հաղթել է «Ծառայություն հասարակությանը» անվանակարգում:
Մինեապոլիսում գտնվող Star Tribune պարբերականը հաղթել է «Լրատվական լրագրություն» անվանակարգում:
BuzzFeed պորտալը մրցանակ է շահել մի շարք հոդվածների համար ՝ ույղուրների նկատմամբ Չինաստանի կառավարության վարած քաղաքականության վերաբերյալ:
Reuters-ը և The Atlantic-ը պարգևատրվել են «Բացատրական ռեպորտաժներ» անվակարգում` ԱՄՆ դաշնային դատարանի դատավճիռների և կորոնավիրուսի վերաբերյալ իրենց ուսումնասիրությունների համար:
Լավագույն գեղարվեստական գիրք է ճանաչվել Լուիզ Էրդրիխի «Գիշերային պահակ» վեպը, որը նվիրված է 1950-ականներին իրենց հողերից վտարված ամերիկացի հնդիկների պայքարին:
«Լավագույն վավերագրական գիրք» անվանակարգում հաղթել է Դեյվիդ Ցուկինոյի՝ «Վիլմինթոնի սուտը» ստեղծագործության համար, որը նվիրված է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին ԱՄՆ-ում սպիտակ գերիշխանության շարժման պատմությանը:
Հեղինակավոր Պուլիցերյան մրցանակը հիմնադրել է հունգարական ծագմամբ ամերիկացի լրագրող և հրատարակիչ Ջոզեֆ Պուլիցերը (1847-1911):




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից